Նորարար գրադարանների 4-րդ ամենամյա ֆորումը
Հունիսի 16-18-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Նորարար գրադարաններ 2021» հերթական աշխատաժողովը: Այս ամենամյա գրադարանային ֆորումները անցկացվում են սկսած 2017թ., որոնց նպատակն է աջակցել Հայաստանի հանրային և համալսարանական գրադարաններում աշխատանքի նորարար մեթոդների ներդրմանը, գրադարանային պաշարների թվայնացմանը, գրադարանային մարքետինգի, գրադարանների հանրության հետ կապերի և սոցիալական հարթակներում գրադարանների դրական իմիջի ձևավորմանը և բազմաթիվ այլ հարցերի:
Աշխատաժողովի օրակարգում ընգրկված հարցերից թվում մասնակիցները կլսեն և կքննարկեն եռաչափ տպագրության և մոդելավորման, գրադարաններում ստեղծարար տեխնոլոգիաների օգտագործման, թվայնացման և էլեկտրոնային ընթերցող սարքերի, գրադարաններում հեղինակային իրավունքի պահպանման և բազմաթիվ այլ կարևոր թեմաներ: Դասախոսությունների, հաղորդումների և շնորհանդեսների մի մասը կհեռարձակվի ZOOM հարթակով և ֆեյսբուքյան միացումներով:
Հետևե՛ք մեր կայքին ձեզ հետաքրքրող ուղիղ միացումը բաց չթողնելու համար: