Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
ՀրապարակումներՆորություններ

Շուտով կարդացե՛ք Ներսես Հայրապետյանի պատրաստած «Միջոցառումների կառավարումը» հոդվածը։

Հանրային գիտակցության մեջ գրադարանների աշխատանքը երբեմն չափազանց պարզունակ մեկնաբանություն ունի։ Սակայն մեր մասնագիտությունը, գրադարանավարի աշխատանքը բազմաշերտ է և մեծ գրադարաններում այն գիտական բարեխղճություն և գիտելիքներ է պահանջում։ Գրադարանի համալրումը, գրականության մշակումը և քարտագրումը, գրացուցակների և քարտարանների կազմակերպումը, մատենագիտական աշխատանքը, ընթերցողների տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքը և շատ այլ գործառույթներ հիմնականում տեսանելի չեն լայն հանրության համար։ Գրադարանավարների աշխատանքի մասին մեր օգտվողերը հիմնականում տեղեկանում են սպասարկման և միջոցառումների կազմակերպման կամ հանրային կապերի բաժինների միջոցով։ Առաջիկա օրերին reglib.am կայքը երկու հոդված կհրապարակի նվիրված միջոցառումների կազմակերպման և կառավարման խնդիրներին։ Շուտով կարդացե՛ք Ներսես Հայրապետյանի պատրաստած «Միջոցառումների կառավարումը» հոդվածը։