ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ ՕԳՈՍՏՈՍ
1 ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ (1 օգոստոսի, 1903 – 17 հուլիսի, 1969), արձակագիր, բանաստեղծ, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։
ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ (1 օգոստոսի, 1933 – 18 հուլիսի, 2008), արձակագիր և դրամատուրգ։
ՀԵՐՄԱՆ ՄԵԼՎԻԼ (1 օգոստոսի, 1819 – 28 սեպտեմբերի, 1891), ամերիկացի գրող, «Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը» գրքի հեղինակ։
2 ԻՍԱԲԵԼ ԱԼՅԵՆԴԵ (2 օգոստոսի, 1942-), ժամանակակից չիլիացի գրող, մոգական ռեալիզմի ներկայացուցիչ։ Հանրաճանաչ գործերից են «Ոգիների տունը» և «Դևերի քաղաքը»։
3 1989 թվականի օգոստոսի 3-ին Լոնդոնի հյուրանոցներից մեկում վաղաժամ պայթեց բրիտանացի հնդիկ արձակագիր Սալման Ռուշդիի համար նախատեսված ռումբը։ Ահաբեկիչը փորձում էր իրականացնել այաթոլլա Խոմեյնիի կողմից «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հրատարակումից հետո արձակված ֆաթվան։ Ռուշդիի 1988-ին լույս տեսած վեպն արժանացավ մուսուլման հավատացյալների խիստ բարկությանը, որի պատճառը վեպում Մուհամմադ մարգարեի կերպարի բացասական (որոշ մուսուլմանների ընկալմամբ) օգտագործումն էր։ Իրանի հոգևոր առաջնորդը հրապարակայնորեն անիծեց Ռուշդիին և իր ֆաթվայով նրան դատապարտեց մահվան։
4 Պերսի Բիշի Շելլի (4 օգոստոսի, 1792 – 8 հուլիսի, 1822), նշանավոր անգլիացի բանաստեղծ։ Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել նրա «Ազատագրված Պրոմեթեոս», «Չենչի» և մի շարք այլ ստեղծագործություններ։
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ (4 օգոստոսի, 1859 – 19 փետրվարի, 1952), նորվեգացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ, գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր (1920)։
ՋՈՋՈ ՄՈՅԵՍ (4 օգոստոսի, 1969-), անգլիացի լրագրող և վիպասան, ընթերցողին հայտնի է իր «Ես մինչ քեզ» վեպով։
5 ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ (5 օգոստոսի, 1850 – 6 հուլիսի, 1893), ֆրանսիացի գրող, «Սիրելի բարեկամ», «Մոնտ-Օրիոլ», «Մահվան պես հզոր» և այլ վեպերի հեղինակ։
6 1996թ. օգոստոսի 6-ին լույս տեսավ ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Գահերի խաղ» ֆենտեզի վեպը։
7 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ (7 օգոստոսի, 1945-2013), բանաստեղծ, թարգմանիչ, 80-ամյակ։
8 ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈԼՈԳՈՒԲ (8 օգոստոսի, 1813 — 5 հունիսի, 1882), ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ և հուշագիր։
ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ (8 օգոստոսի, 1905 – 4 մարտի, 1980), արձակագիր, 120-ամյակ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հեղինակ, հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի սկզբնավորող։
9 ԼԵՈՆԻԴ ԱՆԴՐԵԵՎ (9 օգոստոսի, 1871 — 12 սեպտեմբերի, 1919), ռուս գրող, բանաստեղծ, դրամատուրգ։
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ (9 օգոստոսի, 1932 – 15 ապրիլի, 1994), արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակակիր (1979) «Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի և «Վերջին ուսուցիչը» վիպակի համար։
ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ (9 օգոստոսի, 1925 – 20 հոկտեմբերի, 1994), սփյուռքահայ արձակագիր։
1854թ. օգոստոսի 9-ին լույս տեսավ Հենրի Դեյվիդ Թորոյի «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գիրքը։
10 ԺՈՐԺԻ ԱՄԱԴՈՒ (10 օգոստոսի, 1912 — 6 օգոստոսի, 2001), բրազիլացի գրող, հասարակական-քաղաքական գործիչ, կոմունիստ։ Բրազիլիայի ակադեմիայի անդամ (1961)։ 1953 թվականին այցելել է Հայաստան։
11 ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻՆ (11 օգոստոսի, 1880 — 8 հուլիսի, 1932), ռուս խորհրդային գրող։ Գրին վեպերը, պատմվածքներն ու նովելները ռոմանտիկ շունչ ունեն, աչքի են ընկնում բնության վարպետ նկարագրությամբ և հերոսների հարուստ ներաշխարհով («Ալ առագաստներ» (1923), «Անապատի սիրտը» (1923), «Ալիքների վրայով վազողը» (1928)։
Խաժակ Գյուլնազարյան (11 օգոստոսի, 1918 – 22 դեկտեմբերի, 1995), արձակագիր, մանկագիր, գրականագետ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985)։
12 Գրիգոր Քեշիշյան (12 օգոստոսի, 1921 – 14 հունվարի, 1980), արձակագիր, թարգմանիչ, վիպակների և պատմվածքների հեղինակ, կատարել է թարգմանություններ Ուիլյամ Սարոյանից և Մարկ Տվենից։
1962թ. օգոստոսի 12-ին մահացավ անգլիացի գրող, լրագրող, ռազմածովային հետախուզության սպա, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ Յան Ֆլեմինգը։
13 ՖՐԱՆՍԻՇԿՈՒ ԳՈՄԵՇ ԴԵ ԱՄՈՐԻՄ (13 օգոստոսի, 1827 — 4 նոյեմբերի, 1891), պորտուգալացի բանաստեղծ և դրամատուրգ։
14 Ջոն Գոլսուորսի (14 օգոստոսի, 1867 – 31 հունվարի, 1933), անգլիացի արձակագիր և դրամատուրգ, «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարի հեղինակ, գրականության նոբելյան մրցանակիր (1932)։
15 Սիամանթո (Ատոմ Յարճանյան) (15 օգոստոսի, 1878 – օգոստոս 1915), բանաստեղծ, Մեծ եղեռնի զոհերից, հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկը, որը ձև է տվել հայ ազատաչափ (վեռլիբր) բանաստեղծությանը։
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ (15 օգոստոսի, 1922 – 21 փետրվարի, 1996), բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977)։
16 ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ (16 օգոստոսի, 1920 – 9 մարտի, 1994), ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, կեղտոտ ռեալիզմի ներկայացուցիչ։
17 100 տարի առաջ 1945 թվականի օգոստոսի 17-ին լույս տեսավ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» հակաուտոպիական ժանրի այլաբանական վիպակը։
18 1958 թ. օգոստոսի 18-ին լույս տեսավ Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպը։
19 ԷԴՈՒԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ (19 օգոստոսի, 1927 – 13 մարտի, 2010), գրող, բանաստեղծ, թարգմանիչ և մանկագիր։
20 ՇԱՌԼ ԴԸ ԿՈՍՏԵՐ (20 օգոստոսի, 1827 — 7 մայիսի, 1879), բելգիացի գրող՝ «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» վեպի հեղինակը։
ԲՈԼԵՍԼԱՎ ՊՐՈՒՍ (20 օգոստոսի, 1847 — 19 մայիսի, 1912), լեհ գրող, արձակագիր, գրաքննադատ, 1863-1864 թվականների Լեհական ապստամբության մասնակից։ Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել գրողի «Մանկութեանս մեղքերը» (1913), «Փարավոն» (1962), «Տիկնիկ» (1977) և «Անիծված երջանկություն» (1987) վեպերը։
ՍԱԼՎԱՏՈՐԵ ՔՎԱԶԻՄՈԴՈ (20 օգոստոսի, 1901 — 14 հունիսի, 1968), իտալացի գրող, բանաստեղծ, թարգմանիչ։ 1959 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր. «նրա քնարական պոեզիայի համար, որը դասական շարժունությամբ արտահայտում է մեր ժամանակների կյանքի ողբերգական դեպքերը»։
ՎԱՍԻԼԻ ԱԿՍՅՈՆՈՎ (20 օգոստոսի, 1932 — 6 հուլիսի, 2009), ռուս գրող, բանաստեղծ, սցենարիստ։
21 ՔՐԻՍՏՈՖԵՐ ՌՈԲԻՆ ՄԻԼՆ (21 օգոստոսի, 1920 — 20 ապրիլի, 1996), հուշագիր, անգլիացի գրող Ալան Ալեքսանդր Միլնի որդին, որ դարձել է Վինի Թուխի մասին պատմությունների ժողովածուի նախատիպը։
22 Ռեյ Բրեդբերի (22 օգոստոսի, 1920 – 5 հունիսի, 2012), ամերիկացի ֆանտաստ գրող, Փուլիցերյան մրցանակակիր (2007), հայտնի է իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպով, «Մարսյան քրոնիկոնը» պատմվածքների ժողովածուով։
23 ԱՐԹՅՈՒՐ ԱԴԱՄՈՎ (23 օգոստոսի, 1908 — 15 մարտի, 1970), ազգությամբ հայ (իսկական անունը՝ Հարություն Ադամյան), ֆրանսիացի արձակագիր և դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկը։
24 ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ (24 օգոստոսի, 1899 — 14 հունիսի, 1986), արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ։ Հայտնի է որպես փիլիսոփայական, արկածային և դետեկտիվ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ։ Անվանի գրողի ստեղծագործությունների հիման վրա ավելի քան 30 կինոնկար է նկարահանվել։
Պաուլո Կոելիո (24 օգոստոսի, 1947-), բրազիլացի գրող և բանաստեղծ, հայտնի է իր «Ալքիմիկոսը», «Աքրայում գտնված ձեռագիրը» վիպակներով։ Նրա գործերը թարգմանվել են շուրջ 70 լեզուներով։
25 ԱՆԱՍՏԱՍԻԱ ԹՈՒՄԱՆԻՇՎԻԼԻ-ԾԵՐԵԹԵԼԻ (25 օգոստոսի, 1849 — 7 փետրվարի, 1932), վրացի գրող, մանկագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Կարևոր դեր է խաղացել Վրաստանում մանկական գրականության զարգացման գործում։ 1891 թվականին Անաստասիան ամուսնացել է վրացի անվանի գրող Գեորգի Ծերեթելու հետ։
26 Գիյոմ Ապոլիներ (26 օգոստոսի, 1880 – 9 նոյեմբերի, 1918), ֆրանսիացի բանաստեղծ, նրա գործերը Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Աբրահամ Ալիքյանը։
Խուլիո Կորտասար (26 օգոստոսի, 1914 – 12 փետրվարի, 1984), արգենտինացի գրող, էսսեիստ և թարգմանիչ, մոգական ռեալիզմի ներկայացուցիչ։
27 Թեոդոր Դրայզեր (27 օգոստոսի, 1871 – 28 դեկտեմբերի, 1945), ամերիկացի գրող, հասարակական գործիչ, «Քույր Քերրի», «Ջեննի Գերհարդ», «Ամերիկյան ողբերգություն» և այլ վեպերի հեղինակ։
28 Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (28 օգոստոսի, 1749 – 22 մարտի, 1832), գերմանացի մեծ քնարերգու, մտածող և պետական այր։ Գյոթեի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի գերմանական պոեզիայի գլուխգործոց համարվող «Ֆաուստ» ողբերգությունը, որի վրա նա աշխատել է ավելի քան 60 տարի։
Անդրեյ Պլատոնով (28 օգոստոսի, 1899 – 5 հունվարի, 1951), խորհրդային ռուս գրող, պոետ և հրապարակախոս, դրամատուրգ, կինոսցենարիստ։
ԱՐԿԱԴԻ ՍՏՐՈՒԳԱՑԿԻ (28 օգոստոսի, 1925 — 12 հոկտեմբերի, 1991), խորհրդային ճանաչված Ստրուգացկի եղբայրներ գրողներից ավագը։ Նա և եղբայրը՝ Բորիսը, ստեղծագործել են իբրև համահեղինակներ, սցենարիստներ, ժամանակակից գիտական և սոցիալական ֆանտաստիկայի դասականներ։
29 ՄՈՐԻՍ ՄԵՏԵՐԼԻՆԿ (29 օգոստոսի, 1862 — 6 մայիսի, 1949), բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և գրականության Նոբելյան մրցանակակիր (1911) է։ Հանդիսանում է սիմվոլիզմի հայրը ֆրանսիական դրամատուրգիայում։
30 ԹԵՈՖԻԼ ԳՈԹԻԵ (30 օգոստոսի, 1811 — 23 հոկտեմբերի, 1872), ֆրանսիացի գրող, քննադատ, Պառնասյան դպրոցի սկզբնավորողներից։
31 ՈՒիլյամ Սարոյան (31 օգոստոսի, 1908-1981), ամերիկահայ գրող, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ և երգերի հեղինակ։ 1939-ին «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար Սարոյանը արժանացավ Փուլիցերյան մրցանակի, որից նա հրաժարվեց։
Հենրիկ Էդոյան (31 օգոստոսի, 1940- ), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010), 85-ամյակ։