Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Նորություններ

Սլավոնական, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների ասոցիացիայում ներգրավվման կրթաթոշակի հայտ (SRS/ASEEES CLIR Engagement Fellowship Application)

Սլավոնական, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների ասոցիացիայում ներգրավվման կրթաթոշակի հայտ (SRS/ASEEES CLIR Engagement Fellowship Application)Սլավոնական, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների ասոցիացիայի գրադարանների և տեղեկատվական ռեսուրսների հանձնաժողովը (ASEEES, Pittsburgh, PA, USA) ուրախ է տեղեկացնել 2021 թվականի SRS/ASEEES CLIR կրթաթոշակի հնարավորության մասին: Մինչև չորս գրադարանավարներ, արխիվագետներ կամ տեղեկատվական ոլորտի այլ մասնագետներ կընտրվեն մասնակցելու Կովկասում տեղեկատվական պրակտիկայի և հետազոտությունների վերաբերյալ ASEEES- ի կազմակերպած երկու կլոր սեղան-քննարկումներին: Սլավոնական, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների ասոցիացիան Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների համար կրթաթոշակ տրամադրող ոչ առևտրային և ոչ քաղաքական առաջատար կազմակերպություն է։ Կազմակերպությունն անցկացնում է ամենամյա համագումար՝ 4-օրյա կլոր սեղան-քննարկումներով, մասնագետների միջև փորձի փոխանակմամբ՝ ներգրավելով հազարավոր գիտնականների աշխարհի տարբեր անկյուններից։ Կովկասյան տեղեկատվական ոլորտի մասնագետների համար երկու կլոր սեղան- քննարկումները այս տարի տեղի կունենան 2021 թվականի նոյեմբերի 18 -ի առավոտյան՝ ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում ASEEES-ի ամենամյա համագումարում։

ASEEES- ը կապահովի ասոցիացիային անվճար անդամակցում և ընդհանուր գրանցում այս տարվա համագումարի համար, իսկ Իլինոյսի համալսարանի Սլավոնական տեղեկատու ծառայությունը (https://www.library.illinois.edu/ias/spx/srs/) յուրաքանչյուր մասնակցին կտրամադրի 400 ԱՄՆ դոլարի չափով կրթաթոշակ:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դիմողները կարող են չհասցնել նոյեմբեր ամսին ստանալ ԱՄՆ վիզա և որ COVID-19 համաճարակի զարգացումը կարող է խոչընդոտել նրանց ճանապարհորդելուն։ Անհրաժեշտության դեպքում հաջողակ դիմորդները կարող են մասնակցել կլոր սեղան -քննարկումներին և տարեկան համագումարին վիրտուալ եղանակով։ Հաջողակ դիմորդները կստանան $ 400 կրթաթոշակ, նույնիսկ եթե նրանք ի վիճակի չեն անձամբ ներկա գտնվել։

Այս հնարավորությունը չի վերաբերում միայն անգլերեն լավ իմացող մասնակիցներին, թեև անգլերենի իմացությունը հնարավորություն կտա ավելի հարուստ փորձ ձեռք բերել ASEEES համագումարի շրջանակներում։ Եթե կլոր սեղան- քննարկմանը մասնակցելու համար ընտրվեն այն դիմորդները, ովքեր չեն կարող դիտողություններ անել կամ պատասխանել հարցերին անգլերեն լեզվով, Հյուսիսային և Հարավային Կովկասի հարցերով ASEEES CLIR աշխատանքային խումբը կաշխատի այդ դիմորդների հետ՝ նրանց դիտողությունները նախապես անգլերեն թարգմանելու համար, ինչպես նաև կտրամադրվի թարգմանիչ հարցուպատասխանի փուլում։

Խրախուսվում է դիմել գրադարաններից, արխիվներից, Հյուսիսային և Հարավային Կովկասի այլ հաստատություններից հետաքրքրված մասնագետներին։ Դիմումները կուսումնասիրվեն ASEEES CLIR Հյուսիսային և Հարավային Կովկասի տարածման և ներգրավման աշխատանքային խմբի կողմից: Այս աշխատանքային խմբի հիմնական նպատակն է Կովկասի տեղեկատվական ոլորտի մասնագետներին, և ASEEES-ի՝ տարածաշրջանային հարցերով հետաքրքրված անդամներին տալ կապեր հաստատելու հնարավորություն։ Այս կերպ աշխատանքային խումբը նպատակ ունի բարելավել Կովկասի ներկայացվածությունը ոչ միայն ASEEES- ի հետագա համագումարներում, այլև Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և նրա սահմաններից դուրս հետազոտական, ուսուցողական և գրադարանային ու արխիվային հավաքածուներում: Բացի այդ, աշխատանքային խումբը հետաքրքրված է այն գաղափարով, որ Կովկասի ամբողջ տարածաշրջանը՝ հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը՝ նրա առանձին երկրներն ու ժողովուրդները ներառյալ, հանդիսանում է ուսումնասիրության կարևոր և շատ օգտակար առարկա։

Համագումարի մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ տվյալները մինչև երկուշաբթի, հոկտեմբերի 4 -ը: