Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Նորություններ

«Նորարար գրադարաններ 2021» հայտերի ընդունում

«Նորարար գրադարաններ» աշխատաժողովը վերադառնում է: 2020 թ. թագավարակի համաճարակի պատճառով աշխատաժողովը տեղի չունեցավ: Նկատի առնելով Հայաստանի գրադարաններ http://reglib.am/ կայքում և «Նորարար գրադարաններ» ֆեյսբուքյան խմբում կազմակերպվող քննարկումների նկատմամբ շահագրգիռ մոտեցումները, համոզված ենք, որ հանրային և համալսարանական գրադարաններն ունեն այս ամենամյա աշխատաժողովների կարիքը:

2021-ի աշխատաժողովի մասնակցության հայտերը լրացվում են առցանց եղանակով: Հետևեք այս հղմանը https://forms.gle/xwkjtokVmDakDHDp6 և պատասխանեք տրված հարցերին:

Այս տարի աշխատաժողովը կազմակերպում է «Ամերիկյան անկյունների բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Հրավիրող կողմն ամբողջությամբ կհոգա ձեր մասնակցության ծախսերը (ճանապարհածախս, հյուրանոց և սնունդ):

Խորհուրդ ենք տալիս մասնակցության հայտ ներկայացնելուց առաջ ստանալ ձեր գործատուի համաձայնությունը: