Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
Հրապարակումներ

Canva-ն գրաֆիկական ձևավորման գործիք

Վերջին տարիներին Հայաստանի գրադարանները սկսել են ավելի նպատակային օգտագործել համացանցի ընձեռած հնարավորությունները իրենց աշխատանքը և տեղեկատվական ռեսուրսները ներկայացնելու համար։ Մոտ երեք տասնյակ գրադարան սեփական կայք ունի։ Բազմապատիկ ավելի շատ գրադարաններ գրանցված են Ֆեյսբուքում, ինստագրամում և այլ սոցիալական հարթակներում։ Քանի որ ներկայումս գրադարանները ընթերցողների հետ կապը պահում և երկխոսություն են ծավալում հիմնականում համացանցի միջոցով։ Ուստի մեզ հարկավոր է լավ տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին, որպեսզի մեր խոսքը չկորչի տեղեկատվական հարահոսում և այն ավելի տեսանելի ու գրավիչ լինի։ Գրադարաններում դեռևս բավարար չեն համակարգչային պրոֆեսիոնալ ծրագրերին (Photoshop, Adobe Illustrator, CorelDRAW և այլն) տիրապետող մասնագետները։ Սակայն կան տարբեր առցանց գրաֆիկական ծրագրեր, որոնք անվճար են, դրանք հեշտ է յուրացնել և որոնց միջոցով «փաթեթավորված» գրադարանավարի խոսքը ավելի լայն լսարաններ է գրավում։ Ներկայացնում ենք Երևանի Ավ․ Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի Ամերիկյան կենտրոնի աշխատակից Լուսինե Խաչատրյանի պատրաստած ուսուցողական շնորհանդեսը՝ նվիրված Canva գրաֆիկական ծրագրին։ 2013թ․ Ավստալիայում ստեղծված այս ծրագիրը ներկայումս լայն տարածում ունի աշխարհի գրադարաններում, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում։ Եթե հարցեր ունենաք, ապա թողեք ձեր մեկնաբանությունները և մենք անպայման կպատասխանենք դրանց։