Գրադարանավարի օր 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ը 2021թ-ից կազմակերպում են «Լավագույն գրադարան» ամենամյա մրցույթը: Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, Հայաստանի ազգային գրադարանում ամփոփվեցին «Լավագույն գրադարան 2022» մրցույթի արդյունքները։ Նախորդ տարվա համեմատ այս տարի մրցույթն անցկացվեց 6 անվանակարգերով, որոնց հաղթողներ են ճանաչվել.
1. «Լավագույն համայնքային գրադարան»«Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ»
2. «Լավագույն դպրոցական գրադարան»«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան
3. «Լավագույն մասնագիտական գրադարան»Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան
4. «Լավագույն գիտակրթական գրադարան»Հայ-Ռուսական համալսարանի գրադարան
5. «Լավագույն նորարար գրադարան»Շիրակի մարզային գրադարան
6. «Լավագույն մարզային գրադարան»Լոռու մարզային գրադարան
Շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին։