Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
Նորություններ

COVID-19 պատճառով ամբողջ աշխարհում գրադարանները փակ են այցելության համար:

COVID-19 համավարակի պատճառով գրեթե ամբողջ աշխարհում գրադարանները փակ են այցելության համար: Սակայն դա չի նշանակում, որ գրադարանները չեն աշխատում: Արտակարգ իրավիճակում գրադարանները օգտագործում են իրենց հնարավորությունները և կարողությունները իրենց ընթերցողների, օգտվողների, հաճախորդների, բաժանորդների և բարեկամների գրադարանային և տեղեկատվական-մատենագիտական պահանջմունքները բավարարելու համար: Ստեղծված իրավիճակում ակնհայտ է դառնում, որ գրադարանները պետք է մեծ ուշադրություն դարձնեն ֆոնդերի թվայնացման աշխատանքներին և մուտք ունենան դեպի տարբեր էլեկտրոնային շտեմարաններ:

Ամերիկյան Library Journal Գրադարանային հանդեսում հետաքրքիր անդրադարձ կա համավարակի պայմաններում ԱՄՆ հանրային գրադարանների աշխատանքի վերաբերյալ: Հիշեցնում եմ, որ Միացյալ Նահանգներում ներկայումս կա ավելի քան 16 հազար կենտրոնական և մասնաճյուղ հանրային գրադարան:

Մարտ ամսին Library Journal-ի հարցումին արձագանքել էին 777 հանրային գրադարան, այդ թվում՝ մեծ քաղաքների (17%), քաղաքային արվարձանների (33%), փոքր քաղաքների (36%) և գյուղական (30%) տարածքներից: Մարտի 23-ի դրությամբ փակ էին գրադարանների 94 տոկոսը:

Գրադարանները անցում են կատարել հեռավար սպասարկման և ավելի շատ թվային ռեսուրսներ են բացում ընթերցողների համար: Արձանագրվել է տեղեկատու-մատենագիտական առցանց հարցումների ավելի քան 22 տոկոս աճ: 21%-ով ավելացել է գրադարանների կողմից ուսանողներին առաջարկվող հեռաուսուցման միջոցները:

Աղբյուրը՝