Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Նորություններ

ԿԵՆԴԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

🔊 «Գտնված երազ. ստեղծարար միջավայրերի ձևավորման նախաձեռնությունը» «Կենդանի գրադարան» ծրագրի շրջանակներում հայտարարում է երկամսյա դասընթացի մասնակիցների հավաքագրում։ Դասընթացները կազմակերվում են «Գիրք & խառը» նախաձեռնության հետ համագործակցությամբ։

📚📚Դասընթացի իրականացումը նախատեսված է հունվար֊փետրվար ամիսներին առցանց և դեմ առ դեմ ձևաչափերով։

🖇 Դասընթացին կարող են մասնակցել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի և հարակից բնակավայրերի 14֊23 տարեկան երիտասարդները, նախաձեռնող խմբերի անդամները։

⏰🗓 Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև սույն թվականի դեկտեմբերի 27֊ը։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ֊ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։

__________

📌«Կենդանի գրադարան» ծրագրի նպատակն է նպաստել համայնքային գրադարանների ծառայությունների հասանելիության ապահովմանը բոլոր բնակավայրերում գրադարանավարի ծառայությունների մատուցման և կազմակերպման վերապրոֆիլավորման միջոցով:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան մաս կազմել գրադարանում գրադարանավարների հետ տարբեր աշխատանքների, այդ թվում՝

📚 Ժամանակակից և դասական գրականության համալրում

📚 Ընթերցանության խթանում երեխաների, երիտասարդների և մեծահասակների շրջանում

📚 Մասնակցություն գրադարանի համար գրքերի ընտրությանը

📚Գրադարանային միջոցառումների կազմակերպում նորարար մոտեցումներով

📚Շփում գրականագետների, մշակութային գործիչների հետ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել դասընթացների համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանին՝ +37477700959 հեռախոսահամարով։

Հայտը կարող եք լրացնել այս հղումից՝ https://bit.ly/3mkIQy8