«Նորարար գրադարաններ 2021»

Հունիսի 16-18-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ 2021» հերթական 4-րդ աշխատաժողովը: Գրադարանային այս ամենամյա ֆորումների նպատակն է աջակցել Հայաստանի հանրային և համալսարանական գրադարաններում աշխատանքի նորարար մեթոդների ներդրմանը, գրադարանային պաշարների թվայնացմանը, գրադարանային մարքետինգի, գրադարանների հանրության հետ կապերի և սոցիալական հարթակներում գրադարանների դրական իմիջի ձևավորմանը:

Աշխատաժողովի օրակարգում մասնակիցները քննարկեցին եռաչափ տպագրության և մոդելավորման, թվայնացման և էլեկտրոնային ընթերցող սարքերի, գրադարաններում հեղինակային իրավունքի պահպանման և բազմաթիվ այլ կարևոր թեմաներ: «Աշխատարան 2021» խորագրի ներքո շուտով կտեղադրենք օրակարգում ընդգրկված բոլոր զեկուցումները և հաղորդումները: Այդ շարքում առաջին ծաղիկը Շողիկ Ոսկանյանի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարանը` նորարար» հաղորդումն է:

Կիսվել