RFID տեխնոլոգիաները գրադարաններում

Վերջին տասնամյակում գրադարաններում գործածության մեջ ներդրվել է ևս մեկ նորագույն տեխնոլոգիական համակարգ: RFID ծրագրասարքային համակարգը ստեղծվել է ռադիոհաճախականության նույնականացման RFID տեխնոլոգիաների հիման վրա: RFID համակարգով աշխատող գրադարաններում յուրաքանչյուր գիրք ստանում է հատուկ RFID մակնշող պիտակ և եզակի նույնականացման համար: Հենց դրանց օգնությամբ էլ սարքերը կարողանում են հետևել գրադարանային պահպանության միավորների շարժին: RFID մակնշման պիտակն ունի հիշողության երեք հատված՝ եզակի նույնականացման համարի պահպանման, միավորի օգտագործման և շարժի արձանագրման, ինչպես նաև անվտանգության ապահովման: Մակնշման պիտակները լինում են տարբեր չափսերի՝ քառակուսի՝ գրքերի համար, ուղղանկյուն՝ տեսաժապավենների համար, շրջանաձև՝ CD/DVD-ների համար: Դրանք ինքնակպչուն են և չեն կարող կեղծվել: Նման տեխնոլոգիաներով մշակված դարակաշարում ընդամենը րոպեների ընթացքում կարելի է անցկացնել գրքերի ստուգում և հաշվառում, ճշտել գրքերի դասավորությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով