Նորարար գրադարաններ 2018

2018թ. նոյեմբերի 1-2-ին Ծաղկաձորում տեղի կունենա նորարար գրադարանների 2-րդ աշխատաժողովը: Այն նախաձեռնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը:

Ինչպես և 2017թ. մեր նպատակն է քննարկել գրադարանների նոր դերը թվային տեխնոլոգիաների և փոփոխվող գրադարանների աշխարհում: Մենք շարունակելու ենք քննարկել գրադարանային մարտահրավերները, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների օգտագործումը ավանդական գրադարանային հավաքածուների հասանելիության ընդլայնման համար, գրադարանային ծառայությունների նորովի մատուցման եղանակները, գրադարանային կայքերի, սոցիալական մեդիայի օգտագործման և մի շարք այլ գրադարանային գործառույթներին առնչվող կամ փոխկապակցված հարցեր:

Աշխատաժողովը նախատեսված է հանրային (ազգային, մարզային, քաղաքային, գյուղական) և համալսարանական գրադարանների աշխատողների համար: Դիմումները քննարկելիս առավելությունը կտրվի նրանց, ովքեր իրենց գրադարանում արդեն իսկ կիրառում են գրադարանային աշխատանքի նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ, ովքեր մասնակցելով անցյալ տարվա աշխատաժողովին օգտագործել են սովորածը և փոփոխություններ արել իրենց աշխատանքում:

Գրանցման համար դիմումներն ուղարկել workshop2018@reglib.am հասցեով: Դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից

Աշխատաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար առաջարկում ենք պարբերաբար այցելել մեր կայքը:

Ներսես Հայրապետյան
Անդրանիկ Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով