ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ ՀՈՒԼԻՍ
1751 թվականի հուլիսի 1-ին Փարիզում լույս տեսավ «Հանրագիտարան, կամ գիտությունների, արվեստների եւ արհեստների բացատրական բառարանի» 1-ին հատորը, ժամանակակից հանրագիտարանների նախահայրը։ Հանրագիտարանի գլխավոր խմբագիրներն էին Դենի Դիդրոն և Ժան լը Ռոն դ’Ալամբերը։
Ժորժ Սանդ (1 հուլիսի, 1804 – 8 հունիսի, 1876), ֆրանսիացի կին գրող, «Ինդիանա», «Մոպրա», «Կոնսուելո» և այլ վեպերի հեղինակ։
Հերման Հեսսե (2 հուլիսի, 1877 – 9 օգոստոսի, 1962), գերմանացի գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր (1946)։
1961-ի հուլիսի 2-ին 61 տարեկան հասակում ինքնասպան եղավ Էռնեստ Հեմինգուեյը։
Պրահայում ծնվեց Ֆրանց ԿաֆկաՆ (3 հուլիսի, 1883 – 3 հունիսի, 1924)։
1919թ. հուլիսի 4-ին հիմնադրվել է Հայաստանի ազգային գրադարանը։
1862-ի այս օրը Լյուիս ՔերոլՆ սկսեց գրել իր «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը։
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ (4 հուլիսի, 1940 – 11 հունվարի, 2022), հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի (1985) և Հայաստանի պետական մրցանակի (2003) դափնեկիր, պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1998)։
1880-ի այս օրը 23-ամյա Ջորջ Բեռնարդ ՇոուՆ աշխատանքից դուրս եկավ այլևս գրական ստեղծագործությամբ զբաղվելու համար։
ՅՈՒՐԻ ՎԵՍԵԼՈՎՍԿԻ (6 հուլիսի, 1872 – 11 ապրիլի, 1919), ռուս գրականագետ, գրաքննադատ, բանաստեղծ, թարգմանիչ։ Ուսումնասիրել և պրոպագանդել է հայ գրականությունը, մշակույթը և պատմությունը, գրել է Հայաստանին նվիրված մի շարք բանաստեղծություններ։
1881 թվականի հուլիսի 7-ին Հռոմում «Մանկական թերթի» էջերում սկսեց լույս տեսնել Կառլո Կոլոդիի «Պինոքիո» հեքիաթը՝ «Փայտե տիկնիկի պատմությունը» (իտալերեն՝ Le avventure di Pinocchio. Storia d’un burattino) խորագրով, իսկ երկու տարի անց այն լույս տեսավ առանձին հրատարակությամբ։ Պինոքիոյի մասին հեքիաթը թարգմանաբար հրատարակվել է աշխարհի մոտ 90 լեզուներով։ Ռուսաստանում այն առաջին անգամ հրատարակվել է 1906 թվականին Մ.Օ. Վոլֆի կողմից, և նշվել է, որ թարգմանությունը կատարվել է իտալական 480-րդ հրատարակությունից։
ՅԱՆԿԱ ԿՈՒՊԱԼԱ (7 հուլիսի, 1882 – 28 հունիսի, 1942), բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս։
ԶԱԽԱՐ ՊՐԻԼԵՊԻՆ (7 հուլիսի, 1975–), ռուս գրող, խմբագիր, հրապարակախոս։
1918 թ. հուլիսի 8-ին Էռնեստ Հեմինգուեյը ծանր վիրավորում ստացավ Իտալիայում։ Մինչ 19-ամյա Հեմինգուեյն ապաքինվում էր Միլանյան հոսպիտալում նա սիրահարվեց իրենից յոթ տարով մեծ Ագնես ֆոն Կուրովսկի անվամբ բուժքրոջը։ Հետագայում նա իր սիրավեպը նկարագրեց «Հրաժեշտ զենքին» վեպում։
ԺԱՆ ԴԸ ԼԱ ՖՈՆՏԵՆ (8 հուլիսի, 1621 – 13 ապրիլի, 1695), ֆրանսիացի հռչակավոր առակագիր, բանաստեղծ։ Գրել է հեքիաթներ, պատմվածքներ, թատերախաղեր, բայց նա հայտնի է իր առակներով, որոնց նյութը հիմնականում վերցրել է Եզոպոսից։
ՅԱՆ ՆԵՐՈՒԴԱ (9 հուլիսի, 1834 – 22 օգոստոսի, 1891), չեխ գրող, բանաստեղծ, լրագրող։
Մարսել Պրուստ (10 հուլիսի, 1871 — 18 նոյեմբերի, 1922), ֆրանսիացի գրող, «Կորսված ժամանակի փնտրտուքներում» վիպաշարի հեղինակ։
Պոլ Վեռլենը հարբած կրակում է Ռեմբոյի վրա և թեթևակի վիրավորում։ Նրան ձերբակալում են, դատապարտում երկու տարվա ազատազրկման և 200 ֆրանկ տուգանքի։
Գաբրիել Սունդուկյան (11 հուլիսի, 1825 – 29 մարտի, 1912), հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, «Պեպո», «Խաթաբալա», «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունների հեղինակ։ Հ. Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ-Նովայի կողքին։
1960 թվականի հուլիսի 12-ին լույս է տեսնում ամերիկյան լավագույն վեպերից մեկը՝ ՀԱՐՓԸՐ ԼԻԻ «Ծաղրասարյակ սպանելը», որը 1961-ին Փուլիցերյան մրցանակ ստացավ։
Ծնվեց ամերիկացի գրող Հենրի Դեյվիդ ԹորոՆ (12 հուլիսի, 1817 — 6 մայիսի, 1862), «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գրքի հեղինակը։
ՄԻՐԶԱ ՖԱԹԱԼԻ ԱԽՈՒՆԴՈՎ (12 հուլիսի, 1812 – 10 մարտի, 1878), գրող, հասարակական գործիչ, լուսավորական, փիլիսոփա, ադրբեջանական ռեալիստական գրականության հիմնադիր։
ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ (12 հուլիսի, 1904 – 23 սեպտեմբերի, 1973), չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ։ Գրականության Նոբելյան մրցանակակիր (1971)։
ՎԱԼԵՆՏԻՆ ՊԻԿՈՒԼ (13 հուլիսի, 1928 – 16 հուլիսի, 1990), խորհրդային ռուս գրող, պատմական և ծովային թեմաներով բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ։
Ալիսիա Կիրակոսյան (13 հուլիսի, 1936 – 22 մայիսի, 2014), հայ բանաստեղծուհի։ Նախ գրել է իսպաներեն, ապա նաև՝ հայերեն և անգլերեն։ Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։
ԻՐՎԻՆԳ ՍԹՈՈՒՆ (14 հուլիսի, 1903 – 26 օգոստոսի, 1989), ամերիկացի գրող, կենսագրական վեպերի հիմնադիրներից մեկը։ Գրել է 25 վեպեր հայտնի մարդկանց (Վան Գոգի, Ջեկ Լոնդոնի, Աբրահամ Լինքոլնի, Միքելանջելոյի և ուրիշների) մասին։
ՆՈԴԱՐ ԴՈՒՄԲԱՁԵ (14 հուլիսի, 1928 – 14 սեպտեմբերի, 1984), վրացի արձակագիր։
Վալտեր Արամյան (15 հուլիսի, 1909 – 18 դեկտեմբերի, 1994), հայ արձակագիր, թարգմանիչ։ 1935-55 թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային կյանքին անդրադարձել է «Կոլիմա» վեպում և պատմվածքաշարերում։
Դավիթ Սամվելյան (16 հուլիսի, 1983-), հայ գրող, արձակագիր և թարգմանիչ։ «Ռոդենի ձմեռը» (2017), «Զգուշացեք, դռները չեն փակվում» (2020), «Ունայնություն ըստ սերերի» (2023) և այլ գրքերի ու ժողովածուների հեղինակ։
Ազատ Վշտունի (17 հուլիսի, 1894 – 26 մարտի, 1958), հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ։ Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից։
1947թ. հուլիսի 18-ին Ջեք Քերուակն սկսում է ԱՄՆ ճանապարհներով իր առաջին ուղևորությունը։
ՈՒԻԼՅԱՄ ԹԵՔԵՐԵՅ (18 հուլիսի, 1811 – 24 դեկտեմբերի, 1863), անգլիացի գրող։ Հեղինակել է վեպեր, բանաստեղծություններ, երգիծական և գրական-քննադատական էսսեներ։ 2004 թ. «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը լույս է ընծայել Թեքերեյի հանրահռչակ «Ունայնության տոնավաճառ» վեպը, որը բնագրից թարգմանել և ծանոթագրել է Սարգիս Ալեմյանը։
Վահան Թոթովենց (18 հուլիսի, 1894-1938), հայ գրող, արձակագիր, ստալինյան բռնաճնշումների զոհերից։ «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» (1933), «Հրկիզված թղթեր» (1934), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934) և այլ վիպակների և գրքերի հեղինակ։
ԵՎԳԵՆԻ ԵՎՏՈՒՇԵՆԿՈ (18 հուլիսի, 1932 – 1 ապրիլի, 2017), ռուս բանաստեղծ, վիպասան, թարգմանիչ, դրամատուրգ, սցենարիստ, մի քանի ֆիլմի ռեժիսոր։ Նա սերտ բարեկամական կապերի մեջ էր հայ բանաստեղծների, մասնավորապես՝ Գևորգ Էմինի, Պարույր Սևակի հետ։ Ռուսերեն է թարգմանել Գևորգ Էմինի բանաստեղծությունները։
Պերճ Զեյթունցյան (18 հուլիսի, 1938-2017), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։
ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ (19 հուլիսի, 1893 – 14 ապրիլի, 1930), ռուս խորհրդային պոետ, դրամատուրգ, նկարիչ, խմբագիր։ 20-րդ դարի մեծագույն գրողներից։
ՖՐԱՆՉԵՍԿՈ ՊԵՏՐԱՐԿԱ (20 հուլիսի, 1304 – 19 հուլիսի, 1374), աշխարհահռչակ իտալացի բանաստեղծ, իտալական Վերածննդի մշակույթի և իտալական ազգային պոեզիայի հիմնադիրը։ Գրել է իտալերեն և լատիներեն լեզուներով։ Առավել հայտնի է Լաուրային գովերգող իր սոնետների, մադրիգալների, բալլադների, սեքստինների և կանցոնների ժողովածուն՝ բաղկացած է 366 բանաստեղծությունից։
Էռնեստ Հեմինգուեյ (21 հուլիսի, 1899 – 2 հուլիսի, 1961), ամերիկացի գրող և լրագրող, որի գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում (1954)։
ՅԱՆՈՒՇ ԿՈՐՉԱԿ (22 հուլիսի, 1878 – 7 օգոստոսի, 1942), բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ, լեհական բանակի սպա։ Կորչակի գրական ժառանգությունն ընդգրկում է 24 գիրք և ավելի քան 1400 տեքստ, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում։ Նրա «Մաթեուշ առաջին թագավորը» մանկական գիրքը մեծ տարածում գտավ և թարգմանվել է ավելի քան 20 լեզվով։
ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ (23 օգոստոսի, 1908 — 15 մարտի, 1970), ազգությամբ հայ, ֆրանսիացի արձակագիր և դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկը։
Ալեքսանդր Դյումա (24 հուլիսի, 1802 – 5 դեկտեմբերի, 1870), ֆրանսիացի գրող, դրամատուրգ և լրագրող, ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։ Նրա ամենահայտնի գրքերից են «Կոմս Մոնտե-Քրիստոն» և «Երեք հրացանակիրները» արկածային վեպերը։
1901 թ. այս օրը զեղծարարության մեղադրանքով երեք տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվեց ամերիկացի գրող Օ. ՀենրիՆ։
1897 թ. Ոսկու տենդին հետևելով Ջեք ԼոնդոնԸ մեկնեց Քլոնդայք, որտեղ նա պետք է սկսեր գրել իր առաջին պատմվածքները։
1856 թ. այս օրն է ծնվել անգլիացի դրամատուրգ և նոբելյան մրցանակակիր (1925) Ջորջ Բեռնարդ ՇոուՆ (մահ.՝ 2 նոյեմբերի, 1950)։
Անդրե Մորուա (26 հուլիսի, 1885 – 9 հոկտեմբերի, 1967) – ֆրանսիացի գրող, փիլիսոփա, Ֆրանսիական դիմադրության շարժման անդամ։ Նրա հսկայական գրական ժառանգության մեջ ամենաարժեքավորները նշանավոր գրողների կյանքը ներկայացնող կենսագրական վեպերն են։
ՕԼԴՈՍ ՀԱՔՍԼԻ (26 հուլիսի, 1894 – 22 նոյեմբերի, 1963), անգլիացի արձակագիր, բանաստեղծ։ Հեղինակ է մոտ հինգ տասնյակ գրքի, որոնցից ամենահայտնին «Չքնաղ նոր աշխարհ» (անգլ.՝ Brave New World, 1932) նշանավոր հակաուտոպիստական երգիծական վեպն է։
ՎԱՍԻԼԻ ՇՈՒԿՇԻՆ (25 հուլիսի, 1929 – 2 հոկտեմբերի, 1974), ռուս գրող, դերասան, սցենարիստ և ռեժիսոր, սովետական արվեստի 1950-1960 թթ. կամ այսպես կոչված «վաթսունականների» ուղղության ներկայացուցիչ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ (որդի), (27 հուլիսի, 1824 — 27 նոյեմբերի, 1895), ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1874 թվականից)։ Նշանավոր վիպասան Ալեքսանդր Դյումայի որդին։ Առավել հայտնի է որպես «Կամելիազարդ տիկինը» վեպի հեղինակ։
ԲԵԱԹՐԻՍ ՓՈԹԵՐ (28 հուլիսի, 1866 — 22 դեկտեմբերի, 1943) անգլիացի մանկագիր և նկարիչ։ Մեծ ճանաչման է հասել իր «Հեքիաթ Փիթեր նապաստակի մասին» գրքով և իր բնապահպանական գործունեությամբ։
ՄԻԽԱՅԻԼ ԶՈՇՉԵՆԿՈ (28 հուլիսի, 1894- 22 հուլիսի, 1958), ռուս արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան։
1959թ. այս օրը Մեծ Բրիտանիայում ընդունվեց «Անպարկեշտ հրապարակումների մասին օրենքը»: Այս օրենքը Միացյալ Թագավորությունում հիմնարար կերպով փոխեց այն կարգը, որով գրքերը հետապնդվում էին անպարկեշտության համար: Այն ներմուծեց «հանրային բարիքի» պաշտպանություն հասկացությունը՝ թույլ տալով հրատարակել ստեղծագործությունը, եթե այն բխում էր գիտության, գրականության, արվեստի կամ ուսումնառության շահերից, ինչը մասնավորապես օգնեց վերացնել Դեյվիդ Լոուրենսի «Լեդի Չաթերլիի սիրեկանը» վեպի հրատարակման վրա արգելքը:
ԱՄՆ-ում նշվում է թղթակազմ գրքի օրը (Paperback Book Day)։
ԷՄԻԼԻ ԲՐՈՆՏԵ (30 հուլիսի, 1818 – 19 դեկտեմբերի, 1848), անգլիացի բանաստեղծուհի և վիպասան, առավելապես հայտնի է «Մոլեգին հողմերի դարավանդ» վեպով։
Աշխարհում նշվում է Ջոան Ռոուլինգի (31 հուլիսի, 1965- ) և Հարրի Փոթերի ծննդյան օրը։