Ընթերցանության ծրագիր «Կախարդական գրադարանը»
Հայկ Աջապահյանը (Սեպտեմբեր 17, 1987, Երևան), հայ գրող է և հրատարակիչ։ Նա հիմնադրել է «ՆՈՐ Գրախանութ» գրախանութը, «ԴաՎինչի» ապրանքանիշը և «ԴաՎինչի» հրատարակչությունը։ Գրել է «Կախարդական գրադարանը», «Եգիպտոսի կախարդանքը», «Կարմիր Մոլորակը», «90-ականների Երևանը», «Ամանորի հրաշքը», «Վերջին ճանապարհը» մանկական գրքերը։
Քաղվածքներ
«Պատմությունը կենդանի գետ է, և ամեն սերունդ իր ներդրումն է ունենում դրանում։ Ես ուրախ եմ, որ իմ ավանդը շարունակվում է ձեզ պես մարդկանց սրտերում և մտքերում՝ հազարամյակներ շարունակ»։
Ներածական զրույց
Հայկ Աջապահյանը հայ գրող է և հրատարակիչ։ Նա հիմնադրել է «ՆՈՐ գրախանութ» գրախանութը, «ԴաՎինչի» ապրանքանիշը և «ԴաՎինչի» հրատարակչությունը։ Գրել է «Կախարդական գրադարանը», «Եգիպտոսի կախարդանքը», «Կարմիր Մոլորակը», «90-ականների Երևանը», «Ամանորի հրաշքը», «Վերջին ճանապարհը» մանկական գրքերը։
Աջապահյանը սովորել է Երևանի Բենյամին Ժամկոչյանի անվան ֆրանսիական թեքումով դպրոցում։ Դպրոցին զուգահեռ սովորել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան 7-ամյա երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2010թ․ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ստանալով ինժեների մագիստրոսի աստիճան։
Նա հայ ճանաչված գրող Գրիգոր Քեշիշյանի թոռնիկն է, որը 1946 թվականին Հայաստան հայրենադարձվելիս արդեն կոմունիստական Հայաստանում ստիպված է լինում փոխել ազգանունը՝ Աջապահյանից Քեշիշյան։ Հետագայում Հայկը նույնպես ծնվում է Քեշիշյան ազգանունով և մինչև 7 տարեկան լինում Հայկ Քեշիշյան։ 1995թվականին հայրը վերադարձնում է տոհմական՝ Աջապահյան ազգանունը։
2018թ․-ին հիմնադրել է «ՆՈՐ Գրախանութ» գրախանութների ցանցը, իսկ 2019թ․-ին հիմնադրել է «ԴաՎինչի» ապրանքանիշը։ 2020թ․ հիմնադրում է «ԴաՎինչի» հրատարակչությունը։
Այսօր մենք միասին քննարկելու ենք Հայկ Աջապահյանի առաջին «Կախարդական գրադարանը» հեքիաթը։ Գրքի հերոսները Անին և Դավիթը հավատում են, որ իրենց ամենահամարձակ երազանքն անգամ կարող է իրականանալ: Նրանց հայրը՝ Արթուրը, դպրոց գնալու ճանապարհին ամեն օր Երևանի գաղտնիքների ու լեգենդների մասին մի պատմություն էր պատմում և բորբոքում նրանց հետաքրքրասիրությունը։ Եվ մի օր, ահա, հրաշքը կատարվում է… Իրենց դպրոցի գրադարանում երեխաները հայտնաբերում են մի փոքրիկ դուռ, որի հետևում թաքնված գաղտնիքները մի նոր աշխարհ են բացում նրանց առջև՝ լի մոգությամբ, պատմությամբ և զարմանալի արկածներով։
«Կախարդական գրադարան» գրքի հերոսների արկածները շարունակվում են նաև Աջապահյանի այս շարքը կազմող «Եգիպտոսի կախարդանքը», «Կարմիր մոլորակը», «90-ականների Երևանը», «Ամանորի հրաշքը» և այս շարքի վերջին «Վերջին ճանապարհը» գրքերում։ Յուրաքանչյուր գիրք հետաքրքիր է յուրովի։ Դրանցից առաջինում՝ փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը, Անին ու Դավիթը մեկնում են Հին Եգիպտոս, ապա հայտնվում Կարմիր մոլորակում, այսինքն՝ Մարսի վրա։ Հետո ուղևորվում են դեպի «90-ականների Երևան» կամ իրենց ծնողների մանկություն։
Քննարկման հարցեր
Ի՞նչ խնդրանքով դիմեցին դպրոցի գրադարանավարուհուն Անին և Դավիթը.
- Ինչ-որ արտասովոր տեղեկություններ գտնել դպրոցի մասին։
- Գրադարանից վերցնել Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» գիրքը։
- Գրադարանից վերցնել Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» գիրքը։
- Խնդրեցին օգտվել գրադարանի համակարգչից տնային աշխատանքը կատարելու համար։
Անին և Դավիթը ինչի միջոցով կարողացան բացել անցյալի գաղտնիքներով լեփ-լեցուն սենյակի դուռը.
- Ոսկե բանալու
- Համակարգչային ծածկաբառի
- Դաշնամուր նվագելու
- Կախարդական բառերի
Անին և Դավիթը մեծերին պատմում էին, որ գտել են գաղտնի սենյակը, սակայն նրանց հավատաց միայն.
- Դպրոցի տնօրենը
- Դպրոցի պահակը
- Ոստիկանության քննիչը
- Գրադարանավարուհի Տաթևիկը
Ի՞նչ կախարդական բառեր արտասանելով Անին և Դավիթը հայտնվեցին Տիգրան Մեծի թագավորությունում.
- Գիտելիք ու լույս
- Ուժ ու պատիվ
- Սուր և վահան
- Պատիվ ունեմ
Խոսելով Սարյանի նկարների մասին ընտանիքի հայրն ասում է. «Նրա նկարները ոչ թե ուղղակի գեղանկարչություն են, այլ… (ինքներդ լրացրեք նախադասությունը).
- Իններորդ ալիքը՝ Սևանա լճի վրա,
- Այլ գույների երաժշտություն՝ կտավի վրա,
- Յոթերորդ սիմֆոնիան հայկական լեռներում,
- Գույների հրավառություն։
Կազմեց՝ Ներսես Հայրապետյան