ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ — ՀՈՒՆԻՍ
1840 թվականի հունիսի 1-ին Ստրասբուրգում բացվեց Յոհան Գուտենբերգի հուշարձանը, որն այդ քաղաքում է ապրել 1434-1444 թվականներին։
ՄԱՐԿԻԶ ԴԸ ՍԱԴ (2 հունիսի, 1740-1814), ֆրանսիացի արիստոկրատ պոռնկագիր հեղինակ և փիլիսոփա, «սադիզմ» բառը նրա անունից է ծագում։
ԹՈՄԱՍ ՀԱՐԴԻ (2 հունիսի, 1840 – 11 հունվարի, 1928), անգլիացի բանաստեղծ և գրող:
ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ (3 հունիսի, 1837 — 23 նոյեմբերի, 1907), հայ վիպասան, թարգմանիչ, «Սոս և Վարդիթեր», «Հացի խնդիր» և այլ վեպերի հեղինակ։
1917 թվականի այս օրը (հունիսի 4) շնորհվեցին առաջին Փուլիցերյան մրցանակները։ Դափնեկիրների թվում էին Լորա Է. Ռիչարդս, Մոդ Հ. Էլիոթ և Ֆլորենս Հոլ քույրերը՝ Ջուլիա Ուորդ Հոուի կենսագրության համար, և ֆրանսիացի դիվանագետ Ժան Ժյուլ Ժուսերանը իր 1916 թվականին տպագրած With Americans of Past and Present Days գրքի համար։
1972 թվականի հունիսի 4-ին Իոսիֆ Բրոդսկին վտարվեց ԽՍՀՄ-ից։ Բրեժնևին գրած նամակում նա գրում է. «Տխուր եմ Ռուսաստանից հեռանալու համար։ Հավատում եմ, որ կվերադառնամ։ Բանաստեղծները միշտ վերադառնում են՝ ֆիզիկապես կամ թղթի վրա»։
1851 թվականի հունիսի 5-ին Վաշինգտոնի «National Era» շաբաթաթերթը, որը ստրկության դեմ շարժման հիմնական քարոզչական օրգանն էր, սկսեց հրատարակել Հարիեթ Բիչեր Սթոուի «Քեռի Թոմասի խրճիթը» վիպակը։
ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ (5 հունիսի, 1898 – 19 օգոստոսի, 1936), իսպանացի բանաստեղծ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ (6 հունիսի, 1799 – 29 հունվարի, 1837), ռուս բանաստեղծ և գրող, համարվում է ժամանակակից գրական ռուսերենի ստեղծողը: 1880-ի այս նույն օրը Մոսկվայում բացվեց Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը, քանդակագործ Ա.Մ. Օպեկուշին։
ԹՈՄԱՍ ՄԱՆ (6 հունիսի, 1875 – 12 օգոստոսի, 1955), գերմանացի վիպասան, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1929)։
ՊԻԵՌ ԿՈՌՆԵՅԼ (6 հունիսի, 1606 – 1 հոկտեմբերի, 1684), ֆրանսիացի թատերագիր, «ֆրանսիական ողբերգության հայր»։
ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ (7 հունիսի, 1952-), չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ։
ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ (8 հունիսի, 1946 – 19 հուլիսի, 2010), ժամանակակից գրող, արձակագիր։
ԱԿԱԿԻ ԾԵՐԵԹԵԼԻ (6 հունիսի, 1840 – 26 հունվարի, 1915), վրաց բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր։
ԱԼԻՍ ՄԱՆՐՈ (10 հունիսի, 1931 – 13 մայիսի, 2024), կանադացի ժամանակակից գրող։ Հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի:
ՌՈՒԲԵՆ ԱՆՂԱԼԱԴՅԱՆ (10 հունիսի, 1947-), հայ բանաստեղծ, թարգմանիչ, մշակութաբան և փիլիսոփա:
ՍՈԼ ԲԵԼԼՈՈՒ (10 հունիսի 1915 — 5 ապրիլի 2005), ծագումով հրեա ամերիկացի գրող, 1976 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, արձակագիր, հայտնի է նաև որպես էսսեների հեղինակ և մանկավարժ։
ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ (11 հունիսի 1889 — 5 մարտի 1966), XX դարի ռուս բանաստեղծուհի, գրականագետ, գրական քննադատ, թարգմանիչ։
ՄՈՐԻՍ ՓՈՑԽԻՇՎԻԼԻ (11 հունիսի, 1930-1997), վրաց բանաստեղծ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և այլ բանաստեղծների գործերից։
ԱՆՆԱ ՖՐԱՆԿ (1929, մահացել է 1945 թվականին, տիֆից Բերգեն-Բելզենի նացիստական համակենտրոնացման ճամբարում), Հոլոքոստի զոհ: Աննան օրագիրը սկսել է գրել 1942 թվականի հունիսի 12-ից, իսկ նրա վերջին գրառումը կատարվել է 1944 թվականի օգոստոսի 1-ին, երբ ընտանիքը ձերբակալվեց:
ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ (12 հունիսի, 1899, մահացել է 1972 թվականին, ինքնասպան է եղել), ճապոնացի վիպասան, առաջին ճապոնացին, որը 1968 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի:
1966-ի հունիսի 13-ին Վատիկանը չեղյալ հայտարարեց «Արգելված գրքերի ցանկը», որը գործում էր 1557 թվականից։
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ (13 հունիսի, 1899 — 8 հուլիսի, 1937), արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ:
ՈՒԻԼՅԱՄ ԲԱԹԼԵՐ ՅԵՅԹՍ (13 հունիսի, 1865 – 28 հունվարի, 1939), իռլանդացի բանաստեղծ և դրամատուրգ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1923)։
ՓԻԹԸՐ ԲԱԼԱՔՅԱՆ (13 հունիսի, 1951-), արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, Փուլիցերյան մրցանակակիր պոեզիա անվանակարգում (2016), «Այրվող Տիգրիս։ Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը», «Ճակատագրի սև շունը» և այլ գրքերի հեղինակ:
ՀԱՐԻԵԹ ԲԻՉԸՐ ՍԹՈՈՒ (14 հունիսի, 1811 – 1 հուլիսի, 1896), ամերիկյան գրող, «Քեռի Թոմի խրճիթը» հայտնի վեպի հեղինակ (թարգմանվել է նաև հայերեն)։
ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ (15 հունիսի, 1949-), գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս։ Թարգմանություններ է կատարել Օմար Խայամից, Վլադիսլավ Խոդասևիչից, Վլադիմիր Վիսոցկուց, Աննա Ախմատովայից, Բուլատ Օկուջավայից։ Բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։
ԷՐԻԿ ՍԻԳԱԼ (16 հունիսի, 1937 – 17 հունվարի, 2010), ամերիկացի գրող, սցենարիստ, անտիկ գրականության պրոֆեսոր։ Առավել ճանաչված է նրա 1970 թվականին հրատարակված «Սիրո պատմություն» վիպակը, որը թարգմանվել է 33 լեզվով, իսկ համանուն ֆիլմի սցենարի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի (1971):
ՋՈՎԱՆՆԻ ԲՈԿԱՉՉՈ (16 հունիսի, 1313 – 21 դեկտեմբերի, 1375), իտալացի գրող և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ։ Նրա գլխավոր ստեղծագործությունը «Դեկամերոն» նովելների ժողովածուն է։
ԻՎԱՆ ԳՈՆՉԱՐՈՎ (18 հունիսի, 1812 – 15 սեպտեմբերի, 1891), ռուս գրող, «Սովորական պատմություն», «Օբլոմով» վեպերի հեղինակ։
ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ (18 հունիսի, 1820 – 9 նոյեմբերի, 1901), բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ։ Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր), Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։
ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ (19 հունիսի 1947- ), բրիտանացի գրող, վիպասան, ակնարկագիր, սցենարիստ, մանկագիր և դերասան: Ռուշդիի 1988 թվականին լույս տեսած «Սատանայական բանաստեղծություններ» վեպն արժանացավ մուսուլման հավատացյալների թշնամական քննադատությանը և նրա սպանության համար գլխագին սահմանվեց:
ՔՐԻՍ ՎԱՆ ԱԼՍԲՈՒՐԳ (18 հունիսի, 1949-), Միչիգանում (ԱՄՆ) ծնված մանկական գրքերի հեղինակ և նկարազարդող:
ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ (18 հունիսի, 1961- ), հայ արձակագիր, 10 գրքի հեղինակ։ Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների։
Հունիսի 19-ը Հնդկաստանում նշվում է որպես Ազգային ընթերցանության օր ի պատիվ Պութուվայիլ Նարայանա Պանիքերի (1 մարտի, 1909 — 19 հունիսի, 1995), որին երկրում գրադարանային շարժման հայր են անվանում:
ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆ (20 հունիսի, 1917 – 7 հունվարի, 2010), հայ գրող, թարգմանիչ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏՎԱՐԴՈՎՍԿԻ (21 հունիսի, 1910 – 18 դեկտեմբերի, 1971), ռուս խորհրդային բանաստեղծ, հասարակական գործիչ։ Լայն ճանաչման է հասել իր «Վասիլի Տյորկին» պոեմով:
ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐ (21 հունիսի, 1905 – 15 ապրիլի, 1980), ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, քննադատ: Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964, մրցանակից հրաժարվել է)։
ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆ (21 հունիսի, 1933 – 9 հուլիսի, 2010), հայ բանաստեղծ:
ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ (21 հունիսի, 1935 – 24 սեպտեմբերի, 2004), ֆրանսիացի նշանավոր կին գրող:
ԴԵՆ ԲՐԱՈՒՆ (22 հունիսի, 1964 -), ամերիկացի գրող և լրագրող։ «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և դևեր», «Ինֆեռնո» վեպերի հեղինակ։ Դեն Բրաունի գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 5 լեզուներով։
ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ (22 հունիսի, 1898 – 25 սեպտեմբերի, 1970), գերմանացի ականավոր գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից։ Նրա լավագույն ստեղծագործություններից են «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Երեք ընկեր», «Հաղթական կամար» վեպերը և այլ երկեր։
ՀԵՆՐԻ ՌԱՅԴԵՐ ՀԱԳԱՐԴ (22 հունիսի, 1856 — 14 մայիսի 1925), անգլիացի գրող, բազմաթիվ արկածային և պատմական վեպերի հեղինակ։
ՌԻՉԱՐԴ ԲԱԽ (23 հունիսի, 1936-), ամերիկացի գրող, փիլիսոփա, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերների հեղինակ։
ԷՌՆԵՍՏՈ ՍԱԲԱՏՈ (24 հունիսի, 1911 — 30 ապրիլի, 2011), արգենտինացի արձակագիր, էսսեիստ, նկարիչ։
1935թ. հունիսի 21-25-ը Փարիզում տեղի ունեցավ Մշակույթի պաշտպանության գրողների առաջին միջազգային կոնգրեսը (First International Congress of Writers for the Defence of Culture), որը նշանավորվեց որպես ֆաշիզմի դեմ պայքարող եվրոպական մտավորականության խոշորագույն հավաքներից մեկը։ Հիմնադրվեց Գրողների միջազգային ասոցիացիան։ Մշակույթի պաշտպանության բյուրոյի նախագահության անդամներ ընտրվեցին Անրի Բարբյուսը, Ռոմեն Ռոլանը, Մաքսիմ Գորկին, Հենրիխ Մանը, Թոմաս Մանը, Էդվարդ Ֆորսթերը, Օլդուս Հաքսլին, Բեռնարդ Շոուն, Սինքլեր Լյուիսը և Սելմա Լագերլյոֆը։
ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ (25 հունիսի 1903 — 21 հունվարի 1950), անգլիացի գրող, լրագրող։
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ (25 հունիսի, 1964-), հայ գրող, գրականագետ, լրագրող։
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ (26 հունիսի, 1861 – 2 օգոստոսի, 1915), հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։
1922թ. այս օրը մանկական գրականության առաջին Նյուբերի մեդալը շնորհվեց պատմաբան, մանկագիր և գրքերի նկարազարդող Հենդրիկ Վիլեմ վան Լունին՝ «Մարդկության պատմությունը» (The Story of Mankind) գրքի համար։
ԺԱՆ-ԺԱԿ ՌՈՒՍՈ (28 հունիսի, 1712 – 2 հուլիսի, 1778), ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ։
ԼՈՒԻՋԻ ՊԻՐԱՆԴԵԼԼՈ (28 հունիսի, 1867 – 10 դեկտեմբերի 1936), իտալացի դրամատուրգ, առավել հայտնի է իր «Վեց կերպարներ հեղինակ փնտրելիս» պիեսով, 1934 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։
ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ (29 հունիսի, 1900 — 31 հուլիսի 1944), ֆրանսիայի գրող։ Առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։
ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ (29 հունիսի, 1825 – 29 մարտի, 1912), դրամատուրգ։ Հ. Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ-Նովայի կողքին։
1936 թ. հունիսի 30-ին հրատարակվեց Մարգըրետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը, որը ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի դարաշրջանի մասին համապարփակ պատմություն է և դարձել է մշակութային երևույթ։
ԱԴԵԼԲԵՐՏ ՖՈՆ ՇԱՄԻՍՈ (30 հունվարի, 1781 — 21 օգոստոսի, 1838), գերմանացի գրող, բնագետ, կենդանաբան, ճանապարհորդ։ Շամիսոյի առավել հայտնի գեղարվեստական ստեղծագործությունը «Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը» (1814, հայ հրատարակություն 1982) ռոմանտիկական վիպակն է, որը համաշխարհային հռչակ է բերել նրան։