Չորեքշաբթի, 15 Հուլիսի, 2026
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻՆ

Ռեդյարդ Քիփլինգ «Մաուգլի»

Ընթերցանության համար կարող եք վերցնել անգլիացի հայտնի գրողի նշանավոր ստեղծագործության հրատարակություններից մեկը։ Մենք առաջարկում ենք «Անտարես» հրատարակչության կողմից 2022 թ. հրատարակությունը Նունե Թորոսյանի թարգմանությամբ։

Ցուցահանդեսի ձևավորում.

Քիփլինգի դիմանկարը և նրա տարբեր տարիների լույս տեսած ավելի քան 20 հրատարակություններից, որոնք որ կան գրադարանում։ Մաուգլիի պատմությունը վերջին տարիներին մի քանի հրատարակություն է ունեցել՝ Ջունգլիի գիրքը ։ Մաուգլիի պատմությունը / Ռ. Քիփլինգ ; Անգլերենից թարգմանեց՝ Ա․ Ղազախեցյանը. — Երևան : Բուկինիստ, 2023. — 160 էջ  ; Մաուգլի ։ Ջունգլիի գիրքը / Ռ. Քիփլինգ ; Նկարազարդումը՝ Ս․ Անտոնյանի ; Անգլերենից թարգմանեց՝ Ն․ Թորոսյանը ; Խմբագիր՝ Լ․ Դալլաքյան ; [Սրբագրիչ՝ Ն․ Մարտիրոսյան]. — Երևան : Անտարես, 2022. — 251 էջ ; Ջունգլիների գիրքը / Ռ. Կիպլինգ ; Անգլերենից թարգմանեց՝ Տ. Աբրահամյանը. — Երևան : ՀԱՇ ԸՆԴ ՀԱՇ ՓՐԻՆԹ, 2019. — 112 էջ ; Մաուգլի : [Հեքիաթ] / Ռ. Կիպլինգ; Թարգմ. Ն. Սադոյան. — Երևան : Ներաշխարհ, 2013. — 268 էջ։

Ցուցահանդեսում ունեցեք Քիփլինգի ձևավորումով տարբեր լեզուներով հրատարակություններ։ Ցույց տվեք ոչ միայն Մաուգլիի պատմությունը, այլև նրա մյուս գրքերը՝ «Փղի ձագը», «Արտասովոր հեքիաթներ», «Ռիկկի տիկկի տավի» և այլն։

Եթե հնարավորություն ունեք վարագույր նկարեք Խոնավ և Վայրի անտառների տեսարանով։ Կենտրոնում կարտոնի տուփերի միջոցով քարանձավ պատրաստեք, որը կարելի է ձևավորել կաշվի և քարի կտորներ սոսնձելով։ Քարանձավում կարելի է տեղավորել գայլերի, վագրի, կապիկների, արջի, հովազի խաղալիքներ։

Երաժշտություն

Հնդկական նուրբ սիթառի կամ բամբուկե ֆլեյտայի (բանսուրի) երաժշտություն, որը պետք է միացնել միջոցառման սկզբում և վերջում՝ ընթերցանության ավարտից հետո։ Երաժշտության համար կարող եք օգտագործել այս հղումը՝ https://tinyurl.com/2f7h83ev

Ներածական զրույց

Այսօր մենք ուղևորվում ենք հեռավոր և խորհրդավոր մի երկիր՝ Հնդկաստան։ Իսկ կարդալու ենք անգլիացի մի հանրաճանաչ և սիրված գրողի հեքիաթներից մեկը։ Նա գրել է հեքիաթներ, պատմվածքներ և բանաստեղծություններ թե մանուկների և թե մեծերի համար։ Այդ գրողի անունն է Ռեդյարդ Քիփլինգ։

Հավանաբար դուք հիշեցիք նրա ստեղծագործությունները։ Նրա ո՞ր գիրքը, որ գրքի հերոսներին գիտեք։

Ջոզեֆ Ռեդյարդ Քիփլինգը ծնվել է Հնդկաստանում 19-րդ դարի կեսերին։ Այն ժամանակ Հնդկաստանը Անգլիայի գաղութն էր։ Քիփլինգի մանկական տարիներն անցել են Հնդկաստանում։ Նրան խնամող դայակը և հատկապես նրա անձնական րիկշան։ Հնդկաստանում այդպես են անվանում երկանիվ փոխադրականով (կառք կամ սայլ) ուղեվորներ կամ բեռներ փոխադրող մարդուն։ Նրա րիկշատ Քիփլինգին տանում էր բուդայական տաճարներմ հեքիաթներ էր պատմում և նրա համար երգեր էր երգում։ 12 տարեկանում Քիփլինգի ծնողները նրան Անգլիա տարան ուսումնառություն ստանալու նպատակով։ Քոլեջում սովորելու տարիներին տղայի մեջ գրականության հանդեպ հետաքրքրություն ու սեր արթնացավ։ Այս տարիներին Քիփլինգը շատ հետաքրքիր հեքիաթներ սկսեց գրել, իսկ հետո սկսեց աշխատել մի թերթում իբրև լրագրող։

Կրթություն ստանալուց հետո նա վերադարձավ Հնդկաստան և սկսեց աշխատել լրագրության բնագավառում։ Նա շատ էր ճանապարհորդում։ Քիփլինգը եղավ Ճապոնիայում, Չինաստանում, Ամերիկայի միացյալ Նահանգներում, Աֆրիկյան մի շարք երկրներում, ինչպես նաև Ցեյլոն կղզում։

Հեքիաթները, որոնք նա հորինում էր իր զարմիկների ու զարմուհիների համար, նա գրի էր առնում և տպագրում մամուլում։ Նրա հեքիաթներում կենդանություն էին առնում հին հնդկական լեգենդների հերոսները, այն ժամանակները, երբ մարդիկ, կենդանիները և բնությունը շատ ներդաշնակ էին և մարդիկ և կենդանիները հասկանում էիր միմյանց լեզուն, ապրում և շփվում էին իրար հետ…

1907 թ. նա դարձավ առաջին անգլիացին, ում Նոբելյան մրցանակ շնորհվեց գրակա­նության բնագավառում։ Չնայած նա առավել հայտնի էր որպես գրող, Քիփլինգը նաև հմուտ նկարիչ էր։ Նա բազմաթիվ նկարազարդումներ է արել իր 1926 թ-ին լույս տեսած «Պատմվածքներ հենց այնպես» (Just So Stories) գրքի համար։

Այսօր մենք միասին կկարդանք Ռեդյարդ Քիփլինգի ամենասիրելի հեքիաթներից մեկը՝ «Մաուգլին»։ Գիրքը բաղկացած է երկու մասից: Որոշ հեքիաթներ պատմում են Մաուգլիի, իսկ որոշ պատմություններ քաջ Ռիկի Տիկի Տավի մանգուստի մասին են: Գրքի հերոսները կենդանիներ են, սակայն ապրում են մարդկային կրքերով՝ սիրում են, ատում, դավեր նյութում, նույնիսկ առասպելներ պատմում։ Մաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով։ Այդ օրենքները խախտում է միայն վագր Շեր Խանը։

Ընթերցանություն

Հեքիաթասացը նստում է մեր առաջարկած տարբերակով պատրաստված քարանձավի դիմաց և սկսում է կարդալ պատմությունը։ Ընթացքում կարող է օգտագործել կենդանիների ֆիգուրները կամ հեքիաթը/պատմությունը կարդալ առանց դրանց։

Քննարկում

  • Ո՞րն է «Ջունգլիների գրքի» հիմնական հակամարտությունը։
  • Ինչպե՞ս է Ռեդյարդ Քիփլինգը բացահայտում կենդանիների կերպարները։
  • Մաուգլին ավելի շատ մարդ է, թե՞ կենդանի։ Ինչպե՞ս է նրա դաստիարակությունը երկու աշխարհների (գայլերի և մարդկանց) միջև ազդում նրա զարգացման վրա։
  • Ի՞նչ կոնկրետ դասեր է Մաուգլին սովորում արջ Բալուից, հովազ Բաքհիրայից և վիշապ օձ Քաայից: Ինչպե՞ս են այս ուսուցիչները նրան պատրաստում գոյատևման, և ինչո՞վ են տարբերվում նրանց դասերը:
  • Արդյոք ձեզ համակրելի՞ են կենդանիների կերպարները։ Կցանկանայի՞ք հանդիպել նրանցից որևէ մեկի հետ և ինչո՞ւ։
  • Ո՞րն է պատմվածքների այս ժողովածուի հիմնական նպատակը և ասելիքը։
  • Որքանո՞վ է կարևոր բարեկամությունը և/կամ ընկերասիրությունը «Ջունգլիների գրքում»։
  • Ի՞նչ է «Ջունգլիների օրենքը» և ինչո՞ւ է այն կարևոր։
  • Կառաջարկե՞ք «Ջունգլիների գիրքը» ձեր ընկերոջը։

Կազմեց՝ Ներսես Հայրապետյան