Գրական օրացույց — մայիս
Մայիսին հրատարակված հայտնի գրքերի թվում են այնպիսի դասականներ, ինչպիսիք են Ջորջ Օրուելի «1984»-ը (1949), Հարփեր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» (1960) և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» (1925), ինչպես նաև ժամանակակից բեսթսելլերներ, ինչպիսիք են Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» (2003) և Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» (2012) գրքերը: 100 տարի առաջ լույս է տեսել նաև Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» (1926) վիպակը։
ՋՈԶԵՖ ՀԵԼԸՐ (1 մայիսի, 1923 — 12 դեկտեմբերի, 1999), ամերիկացի արձակագիր-վիպասան։ Հայտնի է որպես «Ծուղակ 22» երգիծական հակապատերազմական վեպի հեղինակ։
ՆՈՎԱԼԻՍ (2 մայիսի, 1772 — 25 մարտի, 1801), գերմանացի գրող, բանաստեղծ, փիլիսոփա։
ՋԵՐՈՄ ՋԵՐՈՄ (2 մայիսի, 1859 — 14 հունիսի, 1927), անգլիացի գրող։ Ջերոմի ստեղծագործություններից առավելապես հայտնի է և աշխարհի բազմաթիվ լեզուներով է թարգմանվել «Երեքը մի նավակում (չհաշված շունը)» վիպակը։
ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ (2 մայիսի, 1924 – 23 հունիսի, 2002), հայ բանաստեղծ, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր։
1937 թվականի մայիսի 3-ին Մարգրետ Միտչելի «Քամուց քշվածները» Փուլիցերյան մրցանակ ստացավ։
ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ (3 մայիսի, 1891 — 10 մարտի, 1940), խորհրդային ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, թատերական ռեժիսոր ու դերասան, վեպերի, վիպակների, պատմվածքների, պիեսների հեղինակ։
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ (3 մայիսի, 1891 — 17 հուլիսի, 1975), վրացի խորհրդային գրող, ակադեմիկոս։ Միխեիլ Ջավախիշվիլիի հետ միասին համարվում են Վրաստանի 20-րդ դարի ազդեցիկ վիպասանները։
1953 թվականի մայիսի 4-ին Էռնեստ Հեմինգուեյը արժանացավ Փուլիցերյան մրցանակի իր «Ծերունին և ծովը» վիպակի համար։ Իր հռչակավոր վիպակը նա գրել է ընդամենը ութ շաբաթվա ընթացքում։ Այս ստեղծագործության համար նա 1954-ին նաև գրականության նոբելյան մրցանակ ստացավ։
ԻԳՈՐ ՍԵՎԵՐՅԱՆԻՆ (4 մայիսի, 1887 — 20 դեկտեմբերի, 1941), Արծաթե դարաշրջանի ռուս պոետ, ֆուտուրիստ, կատարել է թարգմանություններ էստոներենից և ֆրանսերենից։
ՀԵՆՐԻԿ ՍԵՆԿԵՎԻՉ (5 մայիսի, 1846 — 15 նոյեմբերի, 1916), լեհ գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր (1905)։ «Հրով և սրով», «Ջրհեղեղ», «Պան Վոլոդիևվսկիյ» պատմական եռագրության, «Յո՞ երթաս», «Խաչակիրներ» և այլ պատմավեպերի հեղինակ։ Հայերեն է թարգմանվել սկսած 1890-ական թվականներից։
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ (5 մայիսի, 1939 — 27 հոկտեմբերի, 2016), հայ գրող, արձակագիր, թարգմանիչ։ Թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»։
ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ (Գաբուզյան) (6 մայիսի, 1903 — 17 մայիսի, 1966), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ։
ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ (7 մայիսի, 1861 — 7 օգոստոսի, 1941), բենգալացի հնդիկ բանաստեղծ, կոմպոզիտոր, դրամատուրգ, փիլիսոփա, արվեստագետ, նկարիչ, առաջին ոչ եվրոպացի Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիրը (1913)։
ՍՏԱՆԻՍԼԱՎ ՊՇԻԲԻՇԵՎՍԿԻ (7 մայիսի, 1868 — 23 նոյեմբերի, 1927), լեհ գրող, թարգմանիչ, դրամատուրգ։ Նրա դրամատուրգիական գործերը կրում են Ֆրիդրիխ Նիցշեի ազդեցությունը։
ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ (7 մայիսի, 1947-), բանաստեղծ, բեմադրիչ, դրամատուրգ, ծաղրանկարիչ։
ՊԻՏԵՐ ԲԵՆՉԼԻ (8 մայիսի, 1940 — 11 փետրվարի, 2006), ամերիկացի գրող, սցենարիստ, որն առավելապես հայտնի է իր «Ծնոտներ» վեպով և նշանավոր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից դրա էկրանավորմամբ։
1594 թվականի մայիսի 9-ին Լոնդոնում հրատարակվեց Ուիլյամ Շեքսպիրի «Լուկրեցիայի բռնաբարությունը» պոեմը։ Մ.թ.ա. 6-րդ դարի վերջին տեղի ունեցած իրադարձություններին նվիրված պոեմը պատմում է Լուցիուս Յունիուս Բրուտոսի կողմից բարձրացված ապստամբության մասին, որը հանգեցրեց Հռոմում թագավորական իշխանության տապալման և Հանրապետության ստեղծմանը։
ՋԵՅՄՍ ՄԵԹՅՈՒ ԲԱՐՐԻ (9 մայիսի, 1860 — 19 հունիսի, 1937), շոտլանդացի գրող, արձակագիր, դրամատուրգ, լրագրող։ «Փիթր Փեն» հայտնի հեքիաթի հեղինակը։
ԶԱՀՐԱՏ (Զարեհ Յալտըզճեան, 10 մայիսի, 1924 – 20 փետրվարի, 2007), հայ բանաստեղծ, նրա առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, վրացերեն, թուրքերեն, լիտվերեն։
ԷԹԵԼ ԼԻԼԻԱՆ ՎՈՅՆԻՉ (11 մայիսի, 1864 — 27 հուլիսի, 1960), իռլանդացի և անգլիացի գրող, կոմպոզիտոր։ «Բոռ»ը վեպի հեղինակը։
ՄԻԽԱՅԻԼ ՇՈԼՈԽՈՎ (11 մայիսի, 1905 — 21 փետրվարի, 1984), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1965)՝ «Խաղաղ Դոն» վեպի համար։
ԱՆԴՐԵՅ ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ (12 մայիսի, 1933 — 1 հունիսի, 2010), ռուս բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, ճարտարապետ, վաթսունականների սերնդի նշանավոր ներկայացուցիչ։
ԱԼՖՈՆՍ ԴՈԴԵ (13 մայիսի, 1840 – 16 դեկտեմբերի, 1897), ֆրանսիացի գրող, թատերագիր։ Հայերեն են թարգմանվել և հրապարակվել նրա «Ջեկ», «Պստիկը», «Տարասկոնցի Տարտարենը» վեպերը, «Նամակներ իմ հողմաղացից» պատմվածքաշարը և այլ ստեղծագործություններ։
ԴԱՖՆԱ ԴՅՈՒՄՈՐԻԵ (13 մայիսի, 1907 — 19 ապրիլի, 1989), անգլիացի գրող և կենսագիր, որը ստեղծագործել է հոգեբանական թրիլլերի ժանրում։
1987 թվականի մայիսի 14-ին Նյու Յորքում կայացած աճուրդում ռեկորդային 4.9 միլիոն դոլարով ռեկորդային 4.9 միլիոն դոլարով վաճառվեց աշխարհում առաջին տպագիր գիրքը՝ Գուտենբերգի Աստվածաշունչը։
Ուելսցի հռչակավոր բանաստեղծ, թատերագիր, հրապարակախոս Դիլան Թոմասի միջազգային օրը նշվում է ամեն տարի մայիսի 14-ին: Այս օրը նշվում է ի հիշատակ 1953 թվականին Նյու Յորքում կազմակերպված Թոմասի հայտնի “Under Milk Wood” («Կաթնածառի տակ») պիեսի առաջին բեմականացված ընթերցման։
ԼԱՅՄԱՆ ՖՐԵՆՔ ԲԱՈՒՄ (15 մայիսի, 1856 — 6 մայիսի, 1919), ամերիկացի գրող, կախարդական Օզ երկրի «ստեղծողը»։ Մանկական գրականության աշխարհահռչակ դասական։ Նրա «Օզի զարմանահրաշ կախարդը» հայերեն հրատարակվել է 2020 թվականին (Թարգմանիչ` Նանե Գաբրիելյան)։
ՄԱՔՍ ՖՐԻՇ (15 մայիսի, 1911-1991), շվեյցարացի վիպասան, թատերագիր։ Մաքս Ֆրիշին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր երեք վեպերի, որոնք են. «Շթիլլեր» (գերմ.՝ Stiller, 1954), «Homo Ֆաբեր» (գերմ.՝ Homo faber, 1957) և «Ենթադրենք անունս Գանթենբայն է» (գերմ.՝ Mein Name sei Gantenbein, 1964)։
ՅՈՀԱՆ ՎՈԼԴԵՄԱՐ ՅԱՆՍԵՆ (16 մայիսի, 1819 — 13 հուլիսի, 1890), էստոնացի բանաստեղծ, լրագրող, ուսուցիչ, էստոնական ազգային զարթոնքի առաջնորդներից մեկը։ Նա է գրել Էստոնիայի հիմնի տեքստը՝ Mu isamaa, mu õnn ja rõõm (Հայրենիք, իմ երջանկությունն ու ուրախությունը)։
ԴԵՍԱՆԿԱ ՄԱՔՍԻՄՈՎԻՉ (16 մայիսի, 1898 — 11 փետրվարի, 1993), սերբ բանաստեղծուհի։ Այցելել է Հայաստան, հանդես եկել Հայաստանին և Արարատին նվիրված բանաստեղծություններով և ուղեգրություններով, ջերմ կապերի մեջ եղել Սիլվա Կապուտիկյանի, Մետաքսեի հետ։
Ամերիկացի գրող Լայմըն Ֆրենկ Բաումի «Օզի զարմանահրաշ կախարդը» մանկական ստեղծագործությունը առաջին անգամ տպագրվել է 1900 թվականի մայիսի 17-ին, որի առաջին օրինակը հեղինակը նվիրել է իր քրոջը։
ԱՆՐԻ ԲԱՐԲՅՈՒՍ (17 մայիսի, 1873 — 30 օգոստոսի, 1935), ֆրանսիացի գրող, լրագրող և հասարակական գործիչ։ Նրա «Կրակը» հակապատերազմական վեպն արժանացել է հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի (1916)։
Մայիսի 18-ին տարբեր տարիներին հրատարակված նշանակալի գրքերի թվում է 2003 թվականին հրատարակված Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» դասական վեպը։
ՕՄԱՐ ԽԱՅԱՄ (18 մայիսի, 1048 — 4 դեկտեմբերի, 1131), պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԱՈՒՍՏՈՎՍԿԻ (19 մայիսի, 1892 — 14 հուլիսի, 1968), ռուս սովետական գրող, ռոմանտիզմի հետևորդ։ Որոշ ժամանակ ապրել է Երևանում, ինչի մասին գրել է հուշերում։
ՄԿՐՏԻՉ ԿՈՐՅՈՒՆ (19 մայիսի, 1913 – 20 դեկտեմբերի, 1984), առակագիր, բանաստեղծ, արձակագիր։
ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ (20 մայիսի, 1799 – 18 օգոստոսի, 1844), ֆրանսիացի վիպասան և թատերագիր։ Հայտնի է իր բացառիկ աշխատասիրությամբ՝ օրական 15-16 ժամ, տարեկան գրելով 3-6 գիրք, որոնք նա ամփոփեց «Մարդկային կատակերգություն» շարքում։
ՀԵԿՏՈՐ ՄԱԼՈ (20 մայիսի, 1830 — 18 հուլիսի, 1907), ֆրանսիացի գրող։ Շուրջ 70 գրքի հեղինակ է։ Ամենահայտնի ստեղծագործությունը «Առանց ընտանիքի» վիպակն է։
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ (20 մայիսի, 1851 – 21 հունվարի, 1872), հայ վաղամեռիկ բանաստեղծ, դրամատուրգ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՓՈՓ (21 մայիսի, 1688 — մայիսի 30, 1744), անգլիացի բանաստեղծ, ռացիոնալիստ և կլասիցիստ, ընդօրինակել է անտիկ հեղինակներին։ Թարգմանել է Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»:
ԷՄԻԼ ՎԵՐՀԱՐՆ (21 մայիսի, 1855 — 27 նոյեմբերի, 1916), բելգիացի բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ։ Էմիլ Վերհարնը մտերիմ է եղել Ա․ Չոպանյանի, Է․ Շահինի հետ։
ԺԵՐԱՐ ԴԸ ՆԵՐՎԱԼ (22 մայիսի, 1808 — 26 հունվարի, 1855), ֆրանսիացի ռոմանտիկ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ։
ԱՐԹՈՒՐ ԿՈՆԱՆ ԴՈՅԼ (22 մայիսի, 1859 – 7 հուլիսի, 1930),Սըր Արթուր Կոնան Դոյլը առավել հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին վեպերի հեղինակ։ Դոյլի ծննդյան օրը՝ մայիսի 22-ը, բոլոր ժամանակների ամենահայտնի գրական դետեկտիվներից մեկի երկրպագուների կողմից նշվում է որպես Շերլոկ Հոլմսի օր։ Դոյլը ծնվել է Էդինբուրգում, Շոտլանդիա, 1859 թվականին։
ՊԵՐ ԼԱԳԵՐԿՎԻՍՏ (23 մայիսի, 1891 — 11 հուլիսի, 1974), շվեդ վիպասան, բանաստեղծ և դրամատուրգ, գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր (1951), 20-րդ դարի առաջին կեսի շվեդական գրականության ամենավառ դեմքերից մեկը։
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ (24 մայիսի, 1936- 14 մարտի, 2013), բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, երգիծաբան։
ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ (24 մայիսի, 1940 — 28 հունվարի, 1996), ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ, Գրականության Նոբելյան մրցանակակիր (1987)։
ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ (25 մայիսի, 1910 — 9 մարտի, 1974), հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից։
Մայիսի 26-ին լույս տեսավ 19-րդ դարի իռլանդացի գրող Բրեմ Սթոքերի «Դրակուլա» (1897) գոթական սարսափ վեպը, որը դարձավ վամպիրների մասին գրականության և ֆիլմերի մի ամբողջ ժանրի վերջնական հիմքը։
ԷԴՄՈՆ ԴԸ ԳՈՆԿՈՒՐ (26 մայիսի, 1822 — 16 հուլիսի, 1896), ֆրանսիացի գրող, գրականագետ, արվեստաբան, գրքերի հրատարակիչ և Գոնկուր ակադեմիայի հիմնադիր։
ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ (27 մայիսի, 1937 — 3 դեկտեմբերի, 2018), ռուս ականավոր գրող, ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից մեկը, «Հայաստանի դասերը. ուղեգրություն» գրքի հեղինակ։
ՋՈՆ ՈՒԻԼՅԱՄ ՉԻՎԵՐ (27 մայիսի, 1912 — 18 հունիսի, 1982), ամերիկացի արձակագիր, որը հռչակվել է հատկապես իր պատմվածքներով։
1935 թվականի մայիսի 28-ին լույս տեսավ Ջոն Սթեյնբեքի «Տորտիլա հարթ թաղամասը» (“Tortilla Flat”) վեպը, որը նրա առաջին հաջողությունն էր և մեծ ճանաչում բերեց:
ՅԱՆ ՖԼԵՄԻՆԳ (28 մայիսի, 1908 — 12 օգոստոսի, 1964), անգլիացի գրող, լրագրող, ռազմածովային հետախուզության սպա, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակը։
ԳԻԼԲԵՐՏ ԿԻՏ ՉԵՍԹԵՐՏՈՆ (29 մայիսի, 1874 — 14 հունիսի, 1936), անգլիացի գրող, լրագրող, գրաքննադատ, քրիստոնյա մտածող։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել հատկապես կաթոլիկ քահանա հայր Բրաունի մասին իր դետեկտիվ ժանրին պատկանող պատմվածքներով։
1593 թվականի մայիսի 30-ին քսանինը տարին նոր բոլորած անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստոֆեր Մառլոն սպանվեց Լոնդոնից ոչ հեռու գտնվող Դեփթֆորդի մի պանդոկում՝ «թեթևաբարո կնոջ պատճառով» բռնկված սարքովի վեճի ժամանակ։
ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆ (31 մայիսի, 1819 — 26 մարտի, 1892), ամերիկացի գրող, հրատարակիչ, ակնարկագիր, տպագրիչ, ուսուցիչ, լրագրող, բանաստեղծ և վիպասան։