ԱՊՐԻԼՅԱՆ ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
📅1 ԱՐԱԶԻ (Մովսես Մելիքի Հարությունյան, 1 ապրիլի, 1878 — 21 դեկտեմբերի 1964), արձակագիր և թարգմանիչ։
📅2 ՋԱԿՈՄՈ ԿԱԶԱՆՈՎԱ (2 ապրիլի, 1725 — 4 հունիսի, 1798), նշանավոր իտալացի արկածախնդիր, ճանապարհորդ և գրող։ Շնորհիվ «Իմ կյանքի պատմությունը» ինքնակենսագրական գրքի նա հայտնի է իր բազմաթիվ սիրային արկածներով, իսկ նրա անունն այժմ օգտագործվում է «կանանց գայթակղող» իմաստով։
ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆ (2 ապրիլի, 1805 – 4 օգոստոսի, 1875), դանիացի գրող և բանաստեղծ, «Անճոռնի ճուտիկը», «Անագե տոկուն զինվորիկը», «Ստվեր», «Ձյունե թագուհին» և ավելի քան 160 այլ աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ։ 1967 թվականից ապրիլի 2-ին ի պատիվ դանիացի հեքիաթագրի աշխարհում նշվում է մանկական գրքի միջազգային օրը:
ԷՄԻԼ ԶՈԼԱ (2 ապրիլի, 1840 – 29 սեպտեմբերի, 1902), ֆրանսիացի գրող, հրապարակախոս, լրագրող, քաղաքական գործիչ, «Թերեզ Ռաքեն», «Մահացած կնոջ խոստովանությունը», «Մարսելյան գաղտնիքներ» վեպերի, «Ռուգոն-Մակկարներ» քսանհատորյակի հեղինակը:
📅3 ՎԱՇԻՆԳՏՈՆ ԻՐՎԻՆԳ (3 ապրիլի, 1783 — 28 նոյեմբերի, 1859), ամերիկյան ռոմանտիկ գրող, արձակագիր։
📅4 ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ (4 ապրիլի, 1840 – 20 հունիսի, 1911), գրող, մանկավարժ, հրապարակախոս, հասարակական գործիչ, «Վերնատան» հիմնական անդամներից:
ՄԱՅԱ ԷՆՋԵԼՈՈՒ (4 ապրիլի, 1928 – 28 մայիսի, 2014), աֆրոամերիկացի գրող, բանաստեղծ և քաղաքացիական իրավունքների պաշտպան։ Հայտնի է իր ինքնակենսագրական վեպերով, էսսեներով և բանաստեղծական գրքերով՝ «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» (1969):
ԹՈՄԱՍ ՄԱՅՆ ՌԻԴ (4 ապրիլի, 1818 – 22 հոկտեմբերի, 1883), անգլիացի գրող, «Անգլուխ ձիավորը», «Սեմինոլների առաջնորդ Օցեոլան» և այլ արկածային գրքերի հեղինակ։
📅5 Չարլզ Դարվինը իր հրատարակչին ուղարկեց «Տեսակների ծագումը» գրքի առաջին երեք գլուխները։
📅6 ԼԵՎՈՆ ՇԱՆԹ (6 ապրիլի, 1869 — 29 նոյեմբերի 1951), գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ։
ՎԵՆԻԱՄԻՆ ԿԱՎԵՐԻՆ (6 ապրիլի, 1902- 2 մայիսի 1989), ռուս խորհրդային գրող։
📅7 ԳԵՈՐԳԻ ԱԴԱՄՈՎԻՉ (7 ապրիլի, 1892 — 21 փետրվարի 1972), ռուս պոետ-ակմեիստ, գրաքննադատ, թարգմանիչ։
ՈՒԻԼՅԱՄ ՈՒՈՐԴՍՎՈՐԹ (7 ապրիլի, 1770- 23 ապիլի 1850), անգլիացի բանաստեղծ։
📅8 2012 թ. այս օրը նոբելյան մրցանակի դափնեկիր գերմանացի գրող Գյունտեր Գրասը Իսրայելի ներքին գործերի նախարարի կողմից անցանկալի անձ հայտարարվեց՝ իր վիճահարույց «Ինչ պետք է ասվի» բանաստեղծության հրատարակումից հետո:
📅9 ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ (9 ապրիլի, 1821 – 31 օգոստոսի, 1867), ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան։
📅10 1925 թվականի ապրիլի 10-ին լույս տեսավ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպը: Այն ժամանակակից ամերիկյան գրականության անկյունաքարն է՝ հարստության, սիրո և ջազի դարաշրջանի էլիտայի դատարկության սուր քննադատությամբ:
ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԲՈԿՈՎ (10 ապրիլի, 1899- 2 հուլիսի 1977), ռուս և ամերիկյան գրող, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ և միջատաբան։ Հայտնի է առաջին հերթին որպես «Լոլիտա» վեպի հեղինակ։
📅11 ԱԹԻԼԱ ՅՈԺԵՖ (11 ապրիլի, 1905- 3 դեկտեմբերի 1937), հունգարացի բանաստեղծ։
📅12 1856 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը Փարիզի «Ռեվյու դը Պաղի» գրական ամսագրում սկսեց տպագրվել Գյուստավ Ֆլոբերի «Մադամ Բովարի» վեպը: Վեպը երկու հատորով առաջին անգամ տպագրվել է 1857 թ-ի ապրիլի 12-ին, հեղինակի, ինչպես նաև վեպի երկու հրատարակիչների դեմ հարուցված հասարակության բարոյական նորմերն արհամարհելու մասին դատական գործով արդարացման դատավճռի ընդունումից հետո։
ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆ (12 ապրիլի, 1949-), գրող և լրագրող, 1991-1993 թվականներին՝ «Հայ գրող» թերթի խմբագիր։
ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ (2 ապրիլի, 1866- 26 ապրիլի 1920), հայ մտավորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ, գրաքննադատ, խմբագիր, գրականության պատմաբան, ուսուցիչ և թարգմանիչ։
📅13 ՍԵՄՅՈՒԵԼ ԲԵՔԵԹ (13 ապրիլի, 1906 – 22 դեկտեմբերի, 1989), իռլանդացի գրող։ Էժեն Իոնեսկոյի հետ մեկտեղ համարվում է «աբսուրդի թատրոնի» հիմնադիրներից մեկը։ Գրականության Նոբելյան մրցանակակիր (1969)։ Գրել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Նրա առավել հայտնի ստեղծագործությունը «Գոդոյին սպասելիս» պիեսն է: Բեքեթի պիեսները հայերեն են թարգմանել Լիլիթ Գրիգորյանը, Գրիգոր Ջանիկյանը, Էլֆիք Զոհրաբյանը և ուրիշներ:
📅14 ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ (14 ապրիլի, 1914 – 17 հուլիսի, 1993), բանաստեղծ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Սեզամ, բացվիր» բանաստեղծությունների ժողովածուի համար)։
📅15 ՀԵՆՐԻ ՋԵՅՄՍ (15 ապրիլի, 1843- 28 փետրվարի 1916), անգլո-ամերիկյան գրող։ Առավել հայտնի է իր վեպերով, որոնք վերաբերում են ներգաղթած ամերիկացիների, անգլիացիների և մայրցամաքային եվրոպացիների սոցիալական և ամուսնական փոխազդեցությանը։
📅16 ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ (16 ապրիլի, 1844 – 12 հոկտեմբերի, 1924), ֆրանսիացի արձակագիր, բանաստեղծ, քաղաքական երգիծաբան, Նոբելյան մրցանակակիր (1921): Ճանաչված է իր «Թայիս», «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը», «Կարմիր շուշան», «Պինգվինների կղզի» և այլ վեպերով։
📅17 2014 թվականի այս օրը մահացավ նոբելյան մրցանակի դափնեկիր, կոլումբիացի գրող, «Հարյուր տարվա մենություն» գրքի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսը:
📅18 ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ (18 ապրիլի, 1858- 7 օգոստոսի 1935), գրող, արձակագիր, դրամատուրգ։ «Նամուս», «Արսեն Դիմաքսյան», «Քաոս» վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Շիրվանզադեն, Կոստան Զարյանը և Հովհաննես Աբելյանը երեք քույրերի զավակներ են։
📅19 1824 թվականի ապրիլի 19-ին Հունաստանի Միսոլոնգի քաղաքում մահացավ հայ ժողովրդի բարեկամ և Հունաստանի ազգային հերոս հռչակավոր անգլիացի բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնը։
📅20 ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ (20 ապրիլի, 1884 – 26 օգոստոսի, 1915), XX դարի արևմտահայ մեծ բանաստեղծ։ Բանաստեղծական չորս գրքի՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու) հեղինակ։
📅21 ՇԱՌԼՈԹ ԲՐՈՆՏԵ (21 ապրիլի, 1816 – 31 մարտի, 1855), անգլիացի վիպասան, Էմիլի և Էնն Բրոնտե քույրերից ավագը, առավել հայտնի է «Ջեյն Էյր» (1847) վեպով։
📅22 ՀԵՆՐԻ ՖԻԼԴԻՆԳ (22 ապրիլի, 1707- 8 հոկտեմբերի 1754), անգլիացի գրող և դրամատուրգ։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Թոմ Ջոնս» (ամբողջական անունը՝ «Ընկեցիկ երեխա` Թոմ Ջոնսի պատմությունը») վեպն է։ Ֆիլդինգը մեծ վաստակ ունի իրավապահ մարմինների պատմության մեջ՝ իր եղբոր հետ ստեղծելով Լոնդոնի առաջին ոստիկանական ստորաբաժանումը։
📅23 1995 թվականին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ Ապրիլի 23-ին են ծնվել Ուիլյամ Շեքսպիրը, Հալդոր Լաքսենսը, Մորիս Դրյուոնը և Մանուել Վալեխոն։ Այս օրը նաև գրականության մեջ հիշատակի օր է, քանի որ այս օրն են մահացել Ուիլյամ Շեքսպիրը, Գարսիլասո դե լա Վեգան, Միգել դե Սերվանտեսը։ Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` Հայաստանում:
ՈՒԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ (23 ապրիլի, 1564 — 23 ապրիլի, 1616), անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և դերասան: Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով: Ի պատիվ Շեքսպիրի ապրիլի 23-ին ՄԱԿ-ի կողմից նշվում է Անգլերենի միջազգային օրը:
📅24 Մահացավ ԴԱՆԻԵԼ ԴԵՖՈՆ (24 ապրիլի, 1731), անգլիացի նշանավոր արձակագիր, հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակ։ Ծնվել է հավանաբար 1660 թ-ին։
ՌՈԲԵՐՏ ՓԵՆ ՈՒՈՐԵՆ (24 ապրիլի, 1905 – 15 սեպտեմբերի, 1989), ամերիկացի բանաստեղծ, վիպասան, գրաքննադատ: 1947-ին Փուլիցերյան մրցանակ է ստացել «Թագավորի ողջ թիկնազորը» (1946) վեպի, իսկ 1958 և 1979 թվականներին՝ բանաստեղծությունների ժողովածուների համար։ Միակ գրողն է, որ Փուլիցերյան մրցանակ է ստացել թե՛ արձակի և թե՛ պոեզիայի համար:
📅25 1719 թվականի այս օրը լույս տեսավ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը։
📅26 Մտավոր սեփականության համաշխարհային օր
📅27 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ (27 ապրիլի, 1914- 14 մարտի 1994), հայ մեծանուն բանաստեղծ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975)։
📅28 ՀԱՐՓԸՐ ԼԻ (28 ապրիլի, 1926 – 19 փետրվարի, 2016), ամերիկյան գրող, «Ծաղրասարյակ սպանելը» (1960) վեպի հեղինակ (Փուլիցերյան մրցանակ, 1962), որը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով, այդ թվում հայերեն (2015):
📅29 1780 թվականի այս օրը ծնվել է ՇԱՌԼ ՆՈԴԻԵՆ (29 ապրիլի, 1780- 27 հունվարի, 1844) ֆրանսիացի գրող, Կառլ X թագավորի գրադարանավար և ֆրանսիական ռոմանտիզմի շարժման կարևոր դեմք։
📅30 ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ (30 ապրիլի, 1883- 3 հունվարի 1923), չեխ գրող, երգիծաբան, դրամատուրգ, լրագրող։ Հեղինակ է շուրջ 1500 պատմվածքների, ֆելիետոնների և այլ երկերի։ Համաշխարհային հռչակ է ստացել «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» անավարտ վեպով։
Կազմեց՝ Ներսես Հայրապետյան
#literary_calendar #April #Գրական_օրացույց #ապրիլ