Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի, 2025
Հրապարակումներ

ԴԵԿՏԵՄԲԵՐ 2025ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ

1          1835 թ. այս օրը Հանս Քրիստիան Անդերսենը հրատարակեց իր հեքիաթների առաջին ժողովածուն. կարևորագույն իրադարձություն մանկական գրականության պատմության մեջ։

            ԱԶԱՐ ՆԱՖԻՍԻ (ծնվ.1948-), իրանական ծագումով ամերիկացի գրող, արձակագիր, գրաքննադատ, լրագրող և հասարակական գործիչ։ Ազար Նաֆիսին գրական հանրությանը հայտնի է իր 2003 թ-ին լույս ընծայված «Թեհրանում Լոլիտա կարդալով. գրքերի մասին հուշեր» գրքով։

            Հայրապետ Հայրապետյան (1874-1962), հայ մանկագիր, թարգմանիչ, մանկավարժ:

2          Գրիգոր Ջանիկյան (ծնվ. 1944-), գրող, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ:

3          ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ((1977)։

4          ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼ (1795-1881), բրիտանացի գրող, հրապարակախոս, պատմաբան և փիլիսոփա։

ՍԵՄՅՈՒԵԼ ԲԱԹԼԵՐ (1835-1902), անգլիացի գրող, նկարիչ և թարգմանիչ, վիկտորյան ժամանակաշրջանի գրականության ակնառու ներկայացուցիչներից մեկը։

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ (1875-1926), 20-րդ դարի գերմանալեզու ամենաազդեցիկ բանաստեղծ-մոդեռնիստներից։ Ռիլկեի ստեղծագործությունները գերմաներենից և ֆրանսերենից հայերեն են թարգմանել Հակոբ Մովսեսը և Աշոտ Ալեքսանյանը:

5          ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ (1953-2016), բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ։

6          1953 թ-ի այս օրը Վլադիմիր Նաբոկովն ավարտեց իր «Լոլիտա» վեպի շարադրանքը։

Աքրամ Այլիսլի (ծնվ. 1937-), ադրբեջանցի գրող, արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ և թարգմանիչ։ Նրա «Քարակերտ երազներ» գիրքը, որում պատկերված են ադրբեջանցիների կողմից հայերի դեմ իրականացված ջարդերը Սումգայիթում և Բաքվում, ճանաչվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2014 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր»:

            ՊԵՏԵՐ ՀԱՆԴՔԵ (1942-2019), ավստրիացի գրող, դրամատուրգ և թարգմանիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (2019): Հայերեն լույս են տեսել նրա «Ճակատագրական դժբախտություն», «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» և «Դանդաղ վերադարձ տուն» և այլ գործեր:

7          Ուիլլա Քեսր (1873-1947), ամերիկացի գրող, Փուլիցերյան մրցանակակիր (1922)։ Նրան մեծ համբավ են բերել «Օ՛, պիոներներ» (1913), «Արտույտի երգը» (1915) և «Իմ Անտոնիա» (1918) մեծածավալ գեղարվեստական ստեղծագործությունները։

8          ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ (1955-2014), հայ արձակագիր, ազատամարտիկ: «Սև գիրք, ծանր բզեզ», «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», «Մհերի դռան գիրքը» և այլ ստեղծագործությունների հեղինակ:

ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (1919-1997), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979):

9          ՋՈՆ ՄԻԼԹՈՆ (1608-1674), անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Նշանավոր են հատկապես նրա սպիտակ (անհանգ) տաղաչափությամբ գրված «Կորուսյալ դրախտ» (1667) էպիկական պոեմը և «Սամսոն-մարտիկ» (1671) ողբերգությունը։

10        Էմիլի Դիքինսոն (1830-1886), ամերիկացի բանաստեղծ, ամերիկյան մեծագույն գրողներից մեկը։ Գրել է շուրջ 1800 բանաստեղծություն, սակայն նրա կենդանության օրոք հրատարակվել է միայն 10-ից ոչ ավելին։

11        Ալեքսանդր Սոլժենիցին (1918-2008), ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1970)։ 1973-ին Փարիզում լույս է տեսնում Սոլժինիցինի «Գուլագ արշիպելագը», որը մեծ ճանաչում բերեց հեղինակին։

Ալֆրեդ դը Մյուսե (1810-1857), ֆրանսիացի գրող, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1852)։ Հայտնի է նրա սիրավեպը Ժորժ Սանդի հետ, որը նա ներկայացրել է «Դարի զավակի խոստովանությունը» ինքնակենսագրական վեպում (1836): Որոշ ժամանակ աշխատել է ներքին գործերի նախարարությունում որպես գրադարանավար:

12        ԳՅՈՒՍՏԱՎ ՖԼՈԲԵՐ (1821-1880), ֆրանսիացի գրող, 19-րդ դարի եվրոպական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Նրա նշանավոր ստեղծագործություններն են «Տիկին Բովարի», «Սալամբո», «Զգացմունքների դաստիարակություն» վեպերը։

Վասիլի Գրոսման (1905-1964), ռուս խորհրդային գրող։ Գրոսմանը բազմիցս եղել է Հայաստանում, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, գրել «Բարին ընդ ձեզ» գիրքը, որը լույս է տեսել հետմահու (1966)։

Չինգիզ Այթմատով (1928-2008), ղրղըզ արձակագիր, սցենարիստ, լրագրող։ Հայերեն լույս են տեսել նրա «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակը, «Եվ դարից երկար ձգվում է օրը», «Կառափնարան» վեպերը:

13        Հայնրիխ Հայնե (1797-1856), գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ: Նրա բանաստեղծությունները հայերեն են թարգմանել Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Գեղամ Սարյանը և ուրիշներ։

14        Պոլ Էլյուար (1895-1952), ֆրանսիացի բանաստեղծ: Նախ դադաիզմի, ապա՝ սյուրռեալիզմի հիմնադիր։

15        1939թ-ի այս օրը ԱՄՆ Ատլանտա քաղաքում տեղի ունեցավ Մարգրետ Միտչելի նշանավոր «Քամուց քշվածները» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի առաջին ցուցադրությունը։

16        ԱՐԹՈՒՐ ՔԼԱՐԿ (1917-2008), բրիտանացի ֆանտաստ գրող, ապագայագետ, գյուտարար, հայտնի իր կարճ պատմվածքներով և վիպակներով։ Հայտնի է նրա «2001 թվական. տիեզերական ոդիսականը» վեպը, որը նա գրել է Սթենլի Կուբրիկի հետ համատեղ նկարահանված համանուն ֆիլմի էկրան բարձրանալուց անմիջապես հետո (1968)։

ՋԵՅՆ ՕՍԹԻՆ (1775-1817), անգլիացի վիպագիր, հայտնի է իր վեց հիմնական վեպերով՝ «Հպարտություն և նախապաշարմունք», «Զգացում և զգացմունքայնություն», «Էմմա», «Մենսֆիլդ պարկ», «Սեր և ընկերություն», «Նորթենբերգյան աբբայություն»։

17        Ժյուլ դը Գոնկուր (1830-1870), ֆրանսիացի գրող։ Եղբոր՝ Էդմոնի հետ հրատարակել է ուսումնաիրություններ, էսսեներ, օրագրեր, ժամանակաշրջանի գեղարվեստական և դեկորատիվ արվեստի մեծ հավաքածու ձևավորել։ Համաձայն Էդմոն դը Գոնկուրի 1896 թվականի կտակի՝ 1900 թվականին հիմնադրվեց Գոնկուր եղբայրների ընկերությունը, իսկ առաջին Գոնկուրյան մրցանակը շնորհվեց 1903 թվականի դեկտեմբերի 21-ին։ Դրամական մրցանակը կազմում է ընդամենը 10 եվրոյի խորհրդանշական պարգև, մինչդեռ հաղթող հեղինակը հանրային ճանաչման է հասնում, իսկ գրքերի վաճառքը բազմապատիկ ավելանում։

18        Ղուկաս Սիրունյան (ծնվ. 1946-), հայ բանաստեղծ, մանկագիր, սցենարիստ։ Ավելի քան 20 գրքի հեղինակ։ ՀՀ Նախագահի մրցանակակիր (2017)։

19        1843 թ-ի դեկտեմբերի 19-ին հրատարակվեց Չարլզ Դիքենսի «Սուրբ Ծննդյան երգը» պատմվածքը։ Այն Դիքենսի «Սուրբ ծննդյան պատմություններ» ժողովածուի և Սուրբ Ծննդյան թեմայով ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է:

20        1812 թվականի դեկտեմբերի 20-ին Յակով և Վիլհելմ Գրիմ եղբայրները Գերմանիայում հրատարակեցին իրենց 86 հեքիաթներից բաղկացած ժողովածուն։ Առաջին հրատարակությունն այնքան լավ ընդունվեց, որ նրանք շուտով տպագրեցին հեքիաթների երկրորդ հավաքածուն, որը պարունակում էր 212 հեքիաթ, այդ թվում՝ «Ռապունցելը», «Հենզելը և Գրետելը» և «Մոխրոտիկը»։

21        Հայնրիխ Բյոլ (1917-1985), գերմանացի գրող, թարգմանիչ, սցենարիստ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1972)։ Հայերեն լույս են տեսել Բյոլի  «Անտերունչ տունը» (1965),«Ծաղրածուի աչքերով» (1968), «Բիլիարդ ինն անց կեսին» (1973) վեպերը, մի շարք պատմվածքներ և «Մարդկայինի էսթետիկա» քաղաքական էսսեների ժողովածուն (2020)։

22        Մարո Մարգարյան (1915-1999), բանաստեղծուհի, թարգմանչուհի։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983)։

23        ՄԵՏԱՔՍԵ (Մետաքսե Պողոսյան) (1926-2014), գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ, երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ։

Վիոլետ Գրիգորյան (ծնվ. 1963-), բանաստեղծ, էսսեիստ, «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր։

24        Ադամ ՄիցկԵՎիչ (1798-1865), լեհ բանաստեղծ, ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Միցկևիչի պոեզիան մեծ նշանակություն է ունեցել լեհական ազգային-ազատագրական շարժման համար, դեմոկրատական մտքի զարգացման վրա։

25        Կարլենե Չաչանի (1930-2012), բանաստեղծ, պատմական գիտությունների դոկտոր, ՀԳՄ քրդական մասնաճյուղի ղեկավար։ Նրա գրչին են պատկանում «Հերոս Ահմադը», «Վարդը», «Առյուծն ու աղավնին», «Սիրտն ու հայրենիքը» գրքերը։

26        Հենրի Միլլեր (1891-1980), ամերիկացի գրող, նրա գործերի մեծամասնությունը մինչև 1961 թվականը արգելված են եղել Միացյալ Նահանգներում։ Միլլերի ամենահայտնի ստեղծագործություններից են «Խեցգետնի արևադարձը» (հայերեն հրատարակությունը լույս է տեսել 2012 թ-ին), «Սև գարուն» և «Այծեղջյուրի արևադարձը» վեպերը։

27        Մկրտիչ Արմեն (1906-1972), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։

            Նատալյա Գոնչար (ծնվ. 1937-), հայ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու։ Թարգմանել է Ուիլյամ Սարոյանի և Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները։

28        Ջոն Գրեյ (ծնվ.՝ 1951-), ամերիկացի հեղինակ։ 1992 թվականին Գրեյը հրատարակել է «Տղամարդիկ Մարսից են, կանայք` Վեներայից» գիրքը, որը վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով։ Այն հրատարակվել է 40 լեզուներով և Գրեյը շուրջ 18 միլիոն դոլար է վաստակել։ Հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2022 թ-ին։

29        Սոֆի Ավագյան (1930-2025), թարգմանիչ (ֆրանսերենից և ռուսերենից), թարգմանել է Էքզյուպերի, Թրուայա, Մոպասան, Ալեն-Ֆուրնիե, Այթմատով և այլ հեղինակների գործեր։

            Հովհաննես Ղուկասյան (1919-1991), արձակագիր, բանաստեղծ, մանկագիր։

30        Ռեդյարդ Քիփլինգ (1865-1936), անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր (1907)։ Հանրահայտ են նրա երեխաների համար գրված ստեղծագործությունները, հատկապես Մաուգլիի մասին պատմությունները («Ջունգլիների գիրքը», 1894, «Ջունգլիների երկրորդ գիրքը», 1895)։31        Օրասիո Կիրոգա (1878-1937), ուրուգվայցի իսպանալեզու արձակագիր։ Կիրոգան ոգեշնչվել է Էդգար Պոյից խելագարության և սարսափի տեսարանների իր պատկերումներում։ Նա մեծ ազդեցություն է ունեցել լատինամերիկյան մոգական ռեալիզմի ժանրում ստեղծագործողների վրա:

Թողնել պատասխան