ՍԵՊՏԵՄԲԵՐ 2025 ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
Սեպտեմբերի 5-7 տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը։ Սեպտեմբերի 4-11 կանցկացվի ամենամյա «Սարոյանական օրեր» փառատոնը՝ տոնելու Սարոյանի ազդեցությունը հայ արվեստի և մշակույթի վրա։ 2025 թվականին բազմաթիվ գրական ստեղծագործությունների հրատարակման տարեդարձեր են նշվում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի 430-ամյակ (1595), Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմի 200-ամյակ (1825), Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզին» վեպի 150-ամյակ (1875), Ի.Ս. Տուրգենևի «Նախօրեին» վեպի 165-ամյակ (1860), Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» պատմվածքի 160-ամյակ (1865), Ալեքսանդր Բելյաևի «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» գիտա-ֆանտաստիկ վեպի 100-ամյակ (1925) և այլն:
1 1952 թվականին «Լայֆ» ամսագրում լույս տեսավ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը։
2 ՎԱՐՍԵՆԻԿ ԵՍԱՅԱՆ (1909-1985), հայ գրականագետ, թարգմանիչ։ Ռուսերենից թարգմանել է Ն. Օստրովսկու, Ա. Չեխովի, Ջ. Լոնդոնի, Ա. Գայդարի, Չ. Այթմատովի և այլոց գործերը։
3 ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ (1952-), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի առաջին նախարար (1991-1996)։
մահկանացուն կնքեց ամերիկացի նորարար բանաստեղծ, նկարիչ, դրամատուրգ, գրող և վիպասան Էդուարդ Էսթլին Քամինգսը (1894-1962)։
4 Բրայլյան գրերի համաշխարհային օր։ Նշվում է 2019 թվականից՝ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ՝ Բրայլյան գրերի կարևորության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։
5 1957-ին լույս ընծայվեց Ջեք Քերուեքի «Ճանապարհին» վեպը, որը դարձավ «բիթ» գրականության «Աստվածաշունչ։ 2020 թ-ին «Զանգակ» հրատարակչությունը վեպը հրատարակել է հայերեն թարգմանությամբ (Թարգ.՝ Մարիա Սադոյան)։
6 ԱՄՆ-ում սեպտեմբերի 6-ին նշվում է Գիրք կարդալու ազգային օրը։ Այն հանրային գրադարան այցելելու և ընթերցանության պարզ հաճույքը նշելու և ուրիշներին նույնպես կարդալ խրախուսելու օր է։ Ըստ «Ֆայնեշն թայմս» թերթի վերջին 20 տարում ԱՄՆ գրադարաններում հաճույքի համար ընթերցանության ծավալը նվազել է 40 տոկոսով։
7 ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՊՐԻՆ (1870-օգոստոսի 25, 1938), ռուս գրող, «Մոլոք» «Օլեսյա», «Յամա» վեպերի հեղինակ, 155-ամյակ։
8 ԱՌԱՆՁԱՐ (Միսաք Գույումճյան, 1877 — սեպտ 13, 1913), հայ երգիծաբան-նովելիստ։
ՌԱՍՈՒԼ ՀԱՄԶԱԹՈՎ (1923 — նոյեմբեր 3, 2003), խորհրդային բանաստեղծ և հասարակական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ։
9 ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ (1828 — նոյեմբեր 7, 1910), ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկը։
10 ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ (1890-1945), ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ։
11 Բեռլինում տեղի կունենա 25-րդ միջազգային գրական փառատոնի բացումը։
Ինտրա (Տիրան Չրաքյան), (1875 — հունիսի 6, 1921), հայ բանաստեղծ, քննադատ, փիլիսոփա, 150-ամյակ։
12 ՍՏԱՆԻՍԼԱՎ ԼԵՄ (1921 — մարտի 27, 2006), լեհ գրող, երգիծաբան, փիլիսոփա, ֆանտաստ և ապագայագետ։ Հայերեն լույս են տեսել նրա «Գոյություն ունե՜ք արդյոք, միստր Ջոնս», «Մագելանի ամպը» և «Սոլարիս» վեպերը։
13 ՇԵՐՎՈՒԴ ԱՆԴԵՐՍՈՆ (1876 — մարտի 8, 1941), ամերիկացի արձակագիր, նովելիստ։
ՌՈԱԼԴ ԴԱԼ (1916 — նոյեմբեր 23, 1990), բրիտանացի գրող, բանաստեղծ և սցենարիստ. նրա գրքերը վաճառվել են 250 միլիոնից ավելի օրինակով ողջ աշխարհով մեկ։
14 ԱԲԻԳ ԱՎԱԳՅԱՆ (1919 — հունվարի 25, 1983), հայ արձակագիր։
15 ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ (1890 — հունվարի 12, 1976), անգլիացի գրող և դրամատուրգ, դետեկտիվ արձակի ժանրի համաշխարհային ամենահայտնի հեղինակներից մեկը։
16 ԾԵՐԵՆՑ (1822-1888), հայ պատմավիպագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, բժիշկ։
17 1996թ. այս օրը ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻՆ մեկնարկեց իր ամենամսյա գրքային ակումբը, որտեղ 15 տարվա ընթացքում 70 գրքի քննարկում եղավ։
Սմբատ Շահազիզ (1840 — հունվարի 5, 1908), հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ, 185-ամյակ
18 Սեմյուել Ջոնսոն (1709-1784), անգլիացի արձակագիր, բառարանագիր, գրական քննադատ։
19 Արտեմ Հարությունյան (1945-) բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր (1989), 80-ամյակ։
ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ (1869 — հոկտեմբերի 3, 1926), հայ գրող-երգիծաբան, լեզվաբան, թարգմանիչ, խմբագիր և լրագրող։
20 ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ (1954-), ժամանակակից հայ բանաստեղծ։
21 ՀԵՐԲԵՐՏ ՈՒԵԼՍ (1866- օգոստ. 13, 1946), անգլիացի գրող, հրապարակախոս, «Ժամանակի մեքենան», «Անտեսանելի մարդը», «Աշխարհների պատերազմը» և գիտաֆանտաստիկ այլ վեպերի հեղինակ։
ՍԹԻՎԵՆ ՔԻՆԳ (1947-), սարսափ, գերբնական, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրերի ամերիկացի գրող։ Մի առիթով Քինգը նշել է, որ ամեն տարի մոտ 4 միլիոն դոլար է նվիրաբերում իր բնակավայրի գրադարաններին, հրշեջ ծառայություններին, դպրոցներին և արվեստի հետ կապ ունեցող տարբեր կազմակերպությունների։
22 1835 թ. Էդգար Ալան Պոն ամուսնանում է հարազատ հորաքրոջ 13-ամյա աղջկա՝ Վիրջինիայի հետ։
23 1862 թ. այս օրը Լև Տոլստոյն ամուսնացավ Սոֆյա Անդրեևնա Բերսի հետ, որի հետ ապրեց մոտ 50 տարի։
24 ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ (1896 – դեկտ 21, 1940), ամերիկացի գրող, հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով։
25 ՈՒԻԼՅԱՄ ՖՈԼՔՆԵՐ (1897- հուլիսի 6, 1962), ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)։
26 ԹՈՄԱՍ ԷԼԻՈԹ (1888- հունվարի 4, 1965), անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան, գրականության նոբելյան մրցանակակիր (1948)։
27 1829թ. այս օրը Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած արշավախումբը Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ առաջինը հաղթահարեց Արարատի գագաթը։
1962թ. լույս տեսավ Ռեյչել Քարսոնի շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված «Լուռ գարուն» գիրքը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԴԴՏ թունաքիմիկատի օգտագործման հետևանքով շրջակա միջավայրին հասցված անդառնալի վնասներին:
28 Պրոսպեր Մերիմե (1803-1870), ֆրանսիացի գրող, հնէապատմաբան, «Շառլ IX թագավորության ժամանակագրությունը» պատմական վեպի և «Մատեո Ֆալկոնե» նովելի հեղինակը։ Մերիմեի «Կարմեն» նովելի հիման վրա ստեղծվել է Ժորժ Բիզեի համանուն օպերան։
29 Միգել դե Ունամունո (1864-1936), իսպանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ։
30 «Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի,― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր», այս պարբերությամբ է սկսվում Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը։
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (1919 — հունիսի 11, 1998), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1951 և 1976 թթ.)։
Թրումեն Կապոտե (1924 — օգոստոսի 25, 1984), ամերիկացի վիպասան, կինոսցենարիստ, դրամատուրգ և դերասան։