Կիրակի, 9 Նոյեմբերի, 2025
Հրապարակումներ

ՕԳՈՍՏՈՍ 2025 — ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ

100 տարի առաջ 1925 թվականին Միխայիլ Բուլգակովը գրեց «Շան սիրտը» վիպակը, որը լույս տեսավ միայն 1968 թվականին, գրողի մահից 28 տարի հետո։

1 ՕԳՈՍՏՈՍԻ
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ
(1903-1969), արձակագիր, բանաստեղծ, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։
ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ (1933-2008), արձակագիր և դրամատուրգ։
ՀԵՐՄԱՆ ՄԵԼՎԻԼ (1819-1891), ամերիկացի գրող, «Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը» գրքի հեղինակ։

2 ՕԳՈՍՏՈՍԻ
ԻՍԱԲԵԼ ԱԼՅԵՆԴԵ
(1942-), ժամանակակից չիլիացի գրող, մոգական ռեալիզմի ներկայացուցիչ։ Հանրաճանաչ գործերից են «Ոգիների տունը» և «Դևերի քաղաքը»։

4 ՕԳՈՍՏՈՍԻ
ՊԵՐՍԻ ԲԻՇԻ ՇԵԼԼԻ
(1792-1822), նշանավոր անգլիացի բանաստեղծ։ Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել նրա «Ազատագրված Պրոմեթեոս», «Չենչի» և մի շարք այլ ստեղծագործություններ։
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ (1859-1952), նորվեգացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ, գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր (1920)։
ՋՈՋՈ ՄՈՅԵՍ (1969-), անգլիացի լրագրող և վիպասան, ընթերցողին հայտնի է իր «Ես մինչ քեզ» վեպով։

5 ՕԳՈՍՏՈՍԻ
ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ
(1850-1893), ֆրանսիացի գրող, «Սիրելի բարեկամ», «Մոնտ-Օրիոլ», «Մահվան պես հզոր» և այլ վեպերի հեղինակ։

6 ՕԳՈՍՏՈՍԻ
Լույս տեսավ ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Գահերի խաղ» ֆենտեզի վեպը (1996)։

7 ՕԳՈՍՏՈՍԻ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
(1945-2013), բանաստեղծ, թարգմանիչ, 80-ամյակ։

8 ՕԳՈՍՏՈՍԻ
ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ
(1905-1980), արձակագիր, 120-ամյակ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հեղինակ, հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի սկզբնավորող։

9 ՕԳՈՍՏՈՍԻ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
(1932-1994), արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979) «Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի և «Վերջին ուսուցիչը» վիպակի համար։
ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ (1925-1994), սփյուռքահայ արձակագիր։
1854թ. լույս տեսավ Հենրի Դեյվիդ Թորոյի «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գիրքը։

11 ՕԳՈՍՏՈՍԻ
ԽԱԺԱԿ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ
(1918-1995), արձակագիր, մանկագիր, գրականագետ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985)։

12 ՕԳՈՍՏՈՍԻ
ԳՐԻԳՈՐ ՔԵՇԻՇՅԱՆ
(1921-1980), արձակագիր, թարգմանիչ, վիպակների և պատմվածքների հեղինակ, կատարել է թարգմանություններ Ուիլյամ Սարոյանից և Մարկ Տվենից։
1962թ. մահացավ անգլիացի գրող, լրագրող, ռազմածովային հետախուզության սպա, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ Յան Ֆլեմինգը։

14 ՕԳՈՍՏՈՍԻ
ՋՈՆ ԳՈԼՍՈՒՈՐՍԻ
(1867-1933), անգլիացի արձակագիր և դրամատուրգ, «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարի հեղինակ, գրականության նոբելյան մրցանակիր (1932)։

15 ՕԳՈՍՏՈՍԻ
ՍԻԱՄԱՆԹՈ
(Ատոմ Յարճանյան) (1878-1915), բանաստեղծ, Մեծ եղեռնի զոհերից, հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկը, որը ձև է տվել հայ ազատաչափ (վեռլիբր) բանաստեղծությանը։
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ (1922-1996), բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977)։

16 ՕԳՈՍՏՈՍԻ
ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ
(1920-1994), ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, կեղտոտ ռեալիզմի ներկայացուցիչ։

17 ՕԳՈՍՏՈՍԻ
100 տարի առաջ 1945 թվականի օգոստոսի 17-ին լույս տեսավ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» հակաուտոպիական ժանրի այլաբանական վիպակը։

18 ՕԳՈՍՏՈՍԻ
1958 թ-ին լույս տեսավ Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպը։

19 ՕԳՈՍՏՈՍԻ
ԷԴՈՒԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ
(1927-2010), գրող, բանաստեղծ, թարգմանիչ և մանկագիր։

22 ՕԳՈՍՏՈՍԻ
ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ
(1920-2012), ամերիկացի ֆանտաստ գրող, Փուլիցերյան մրցանակակիր (2007), հայտնի է իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպով, «Մարսյան քրոնիկոնը» պատմվածքների ժողովածուով։

24 ՕԳՈՍՏՈՍԻ
ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ
(1947-), բրազիլացի գրող և բանաստեղծ, հայտնի է իր «Ալքիմիկոսը», «Աքրայում գտնված ձեռագիրը» վիպակներով։ Նրա գործերը թարգմանվել են շուրջ 70 լեզուներով։

26 ՕԳՈՍՏՈՍԻ
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ
(1899-1986), արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ։
ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐ (1880-1918), ֆրանսիացի բանաստեղծ, 1970-ին նրա գործերը Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Աբրահամ Ալիքյանը։
ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ (1914-1984), արգենտինացի գրող, էսսեիստ և թարգմանիչ, մոգական ռեալիզմի ներկայացուցիչ։

27 ՕԳՈՍՏՈՍԻ
ԹԵՈԴՈՐ ԴՐԱՅԶԵՐ
(1871-1945), ամերիկացի գրող, հասարակական գործիչ, «Քույր Քերրի», «Ջեննի Գերհարդ», «Ամերիկյան ողբերգություն» և այլ վեպերի հեղինակ։

28 ՕԳՈՍՏՈՍԻ
ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ՖՈՆ ԳՅՈԹԵ
(1749-1832), գերմանացի մեծ քնարերգու, մտածող և պետական այր։ Գյոթեի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի գերմանական պոեզիայի գլուխգործոց համարվող «Ֆաուստ» ողբերգությունը, որի վրա նա աշխատել է ավելի քան 60 տարի։
ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ (1899-1951), խորհրդային ռուս գրող, պոետ և հրապարակախոս, դրամատուրգ, կինոսցենարիստ։

31 ՕԳՈՍՏՈՍԻ
ՈՒԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
(1908-1981), ամերիկահայ գրող, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ և երգերի հեղինակ։ 1939-ին «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար Սարոյանը արժանացավ Փուլիցերյան մրցանակի, որից նա հրաժարվեց։
ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ (1940-), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010), 85-ամյակ։

Ներսես Հայրապետյան