ՀՈՒԼԻՍ 2025- ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
1 Ժորժ Սանդ (1804-1876), ֆրանսիացի գրող, «Ինդիանա», «Մոպրա», «Կոնսուելո» և այլ վեպերի հեղինակ։
2 Հերման Հեսսե (1877-1962), գերմանացի գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր (1946)։
1961 թ. այս օրը 61 տարեկան հասակում ինքնասպան եղավ Էռնեստ Հեմինգուեյը։
3 1883-ի այս օրը Պրահայում ծնվեց Ֆրանց ԿաֆկաՆ (1883-1924)։
4 1862-ի այս օրը Լյուիս ՔերոլՆ սկսեց գրել իր «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը։
5 1880-ի այս օրը 23-ամյա Ջորջ Բեռնարդ ՇոուՆ աշխատանքից դուրս եկավ այլևս գրական ստեղծագործությամբ զբաղվելու համար։
8 1918 թ. Էռնեստ Հեմինգուեյը ծանր վիրավորում ստացավ Իտալիայում։ Մինչ 19-ամյա Հեմինգուեյն ապաքինվում էր Միլանյան հոսպիտալում նա սիրահարվեց իրենից յոթ տարով մեծ Ագնես ֆոն Կուրովսկի անվամբ բուժքրոջը։ Հետագայում նա իր սիրավեպը նկարագրեց «Հրաժեշտ զենքին» վեպում։
10 ծնվեց Մարսել Պրուստը (1871-1922), ֆրանսիացի գրող, «Կորսված ժամանակի փնտրտուքներում» վիպաշարի հեղինակ։
Պոլ Վեռլենը հարբած կրակում է Ռեմբոյի վրա և թեթևակի վիրավորում։ Նրան ձերբակալում են, դատապարտում երկու տարվա ազատազրկման և 200 ֆրանկ տուգանքի։
11 Գաբրիել Սունդուկյան (1825-1912), 200-ամյակ, հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, «Պեպո», «Խաթաբալա», «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունների հեղինակ։
Լույս է տեսնում ամերիկյան լավագույն վեպերից մեկը՝ ՀԱՐՓԸՐ ԼԻԻ «Ծաղրասարյակ սպանելը», որը 1961-ին Փուլիցերյան մրցանակ ստացավ։
12 1817թ. ծնվեց ամերիկացի գրող Հենրի Դեյվիդ ԹորոՆ, «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գրքի հեղինակը։
13 Ալիսիա Կիրակոսյան (1936-2014), հայ բանաստեղծուհի։ Նախ գրել է իսպաներեն, ապա նաև՝ հայերեն և անգլերեն։ Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։
15 Վալտեր Արամյան (1909-1994), հայ արձակագիր, թարգմանիչ։ 1935-55 թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային կյանքին անդրադարձել է «Կոլիմա» վեպում և պատմվածքաշարերում։
16 Դավիթ Սամվելյան (1983-), հայ գրող, արձակագիր և թարգմանիչ։ «Ռոդենի ձմեռը» (2017), «Զգուշացեք, դռները չեն փակվում» (2020), «Ունայնություն ըստ սերերի» (2023) և այլ գրքերի ու ժողովածուների հեղինակ։
17 Ազատ Վշտունի (1894-1958), հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ։ Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից։
1947թ. Ջեք Քերուակն սկսում է ԱՄՆ ճանապարհներով իր առաջին ուղևորությունը։
18 Վահան Թոթովենց (1894-1938), հայ գրող, արձակագիր, ստալինյան բռնաճնշումների զոհերից։ «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» (1933), «Հրկիզված թղթեր» (1934), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934) և այլ վիպակների և գրքերի հեղինակ։
Պերճ Զեյթունցյան (1938-2017), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։
21 Էռնեստ ՀեմինգուեյԻ ծննդյան օրը (1899-1961)
24 Ալեքսանդր Դյումա (1802-1870), ֆրանսիացի գրող և դրամատուրգ, ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։
1901 թ. այս օրը զեղծարարության մեղադրանքով երեք տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվեց ամերիկացի գրող Օ. ՀենրիՆ։
25 1897 թ. Ոսկու տենդին հետևելով Ջեք ԼոնդոնԸ մեկնեց Քլոնդայք, որտեղ նա պետք է սկսեր գրել իր առաջին պատմվածքները։
26 1856 թ. այս օրն է ծնվել անգլիացի դրամատուրգ և նոբելյան մրցանակակիր (1925) Ջորջ Բեռնարդ ՇոուՆ։
Անդրե Մորուա (1885-1967) – 140-ամյակ, ֆրանսիացի գրող, փիլիսոփա, Ֆրանսիական դիմադրության շարժման անդամ։
30 ԱՄՆ-ում նշվում է թղթակազմ գրքի օրը (Paperback Book Day)։
31 աշխարհում նշվում է Ջոան Ռոուլինգի և Հարրի Փոթերի ծննդյան օրը։
Ներսես Հայրապետյան