Հինգշաբթի, 12 Հունիսի, 2025
Հրապարակումներ

ՀՈՒՆԻՍԻՆ ԾՆՎԱԾ ԳՐՈՂՆԵՐ

2             Թոմաս Հարդի (1840-1925), անգլիացի վիպասան և բանաստեղծ։

3             Ալեն Գինզբերգ (1926-1997), ամերիկացի բանաստեղծ, Բիթ-սերնդի հիմնադիրներից և ականավոր ներկայացուցիչներից մեկը։

                Պերճ Պռոշյան (1837-1907), հայ վիպասան, թարգմանիչ, «Սոս և Վարդիթեր», «Հացի խնդիր» և այլ վեպերի հեղինակ։

6             Ալեքսանդր Պուշկին (1799-1837), ռուս բանաստեղծ և գրող, ժամանակակից գրական ռուսերենի ստեղծող:

                Թոմաս Մանն (1875-1955), գերմանացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1929)

7             ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ (1952-), թուրք գրող, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (2006), հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ։

10           ԱԼԻՍ ՄԱՆՐՈ (1931-2024), կանադացի ժամանակակից գրող։ Հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի:

ՄՈՐԻՍ ՍԵՆԴԱԿ (1928-2012), ամերիկացի մանկագիր և նկարազարդող, որին համաշխարհային հռչակ է բերել «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները» նկարազարդ գիրքը՝ հեղինակի նկարազարդումներով (1963)։

ՍՈԼ ԲԵԼԼՈՈՒ (1915-2005), ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1976), արձակագիր, էսսեների հեղինակ և մանկավարժ։

11           ՄՈՐԻՍ ՓՈՑԽԻՇՎԻԼԻ (1930-1997), վրաց բանաստեղծ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և այլ բանաստեղծների գործերից։

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ (1899-1972), ճապոնացի գրող, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1968): Հայրերեն են թարգմանվել նրա «Հազարաթև կռունկը», «Ձյունոտ երկիրը» և «Լեռան հառաչանքը» և այլ գործեր։

12           ԱՆՆԱ ՖՐԱՆԿ (1929-1945) ծագումով հրեա, գերմանացի աղջիկ, որը հայտնի է ֆաշիզմը նկարագրող իր օրագրով («Աննա Ֆրանկի օրագիրը»)։ Գրվածքը թարգմանվել է 70 լեզուներով, ներառյալ հայերեն։

13           ՈՒԻԼՅԱՄ ԲԱԹԼԵՐ ՅԵՅԹՍ (1865-1939), իռլանդացի բանաստեղծ և դրամատուրգ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1923)։

14           ՀԱՐԻԵԹ ԲԻՉԸՐ ՍԹՈՈՒ (1811-1896), ամերիկյան գրող, «Քեռի Թոմի խրճիթը» հայտնի վեպի հեղինակ (թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն)։

15           ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ (1949-), գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս։

16           ՋՈՎԱՆՆԻ ԲՈԿԱՉՉՈ (1313-1375), իտալացի գրող և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ։ Նրա գլխավոր ստեղծագործությունը «Դեկամերոն» նովելների ժողովածուն է։

18           ԻՎԱՆ ԳՈՆՉԱՐՈՎ (1812-1891), ռուս գրող, «Սովորական պատմություն», «Օբլոմով» վեպերի հեղինակ։

ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ (1820-1901), բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ։ Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր), Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։

ՔՐԻՍ ՎԱՆ ԱԼՍԲՈՒՐԳ (1949-), ամերիկացի մանկագիր և գրքային նկարազարդող։ Երկու անգամ արժանացել է լավագույն մանկական գրքի ձևավորման համար սահմանված ամերիկյան Քալդեկոտի մեդալին՝ «Ջումանջի» (1981) և «Բևեռային ճեպընթաց» (1985) գրքերի համար։

19           ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇՏԻ (1947-), բրիտանացի գրող, ժամանակակից գրականության հեղինակավոր դեմքերից մեկը, 1981 թվականին իր «Կեսգիշերի զավակները» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի։

20           ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆ (1917-2010), հայ գրող, թարգմանիչ։

21           ԱԿԱԿԻ ԾԵՐԵԹԵԼԻ (1840-1915), վրաց բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր։

ԺԱՆ ՊՈԼ ՍԱՐՏՐ (1905-1980), Ֆրանսիացի էքզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964, մրցանակից հրաժարվել է)։

22           ԴԵՆ ԲՐԱՈՒՆ (1964-), ամերիկացի գրող, «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և դևեր» (2000), «Ինֆեռնո» (2013) և այլ վեպերի հեղինակ։ Դեն Բրաունի գրքերը թարգմանվել են 52 լեզուներով։

23           ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ (1889-1966), XX դարի ռուս բանաստեղծուհի, գրականագետ, գրական քննադատ, թարգմանիչ։

                ՌԻՉԱՐԴ ԲԱԽ (1936-), ամերիկացի գրող, փիլիսոփա, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերների հեղինակ։

25           Հովիկ Չարխչյան (1964-), հայ գրող, գրականագետ։ Պարույր Սևակի և Չարենցի մասին կենսագեղարվեստական գրքերի հեղինակ։

ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ (1903-1950), անգլիացի գրող, լրագրող։ «1984» և «Անասնաֆերմա» հակաուտոպիական վեպերի հեղինակը։

26           ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ (1861–1915), հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, թուրքերի կողմից դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։

28           ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ (1712-1778), ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ։

29           ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ (1825-1898), դրամատուրգ։ Հ. Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ-Նովայի կողքին։ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ (1900-1944), ֆրանսիացի գրող, բանաստեղծ և ռազմական օդաչու։ Առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով։