Կիրակի, 6 Հոկտեմբերի, 2024
Նորություններ

Մեկնարկում է «Նորարար գրադարաններ» աշխատաժողովի երկրորդ սեմինար-պարապմունքը

Հարգելի գործընկերներ,

Մեկնարկում է «Նորարար գրադարաններ» աշխատաժողովի նախապատրաստման շրջանակներում անցկացվող երկրորդ սեմինար-պարապմունքը։ Այս անգամ թեման կիբեռանվտանգությունն է։ Տերմին, որ լսել ենք շատերս, սակայն արդյո՞ք ողջ խորությամբ ընկալում ենք դրա կարևորությունը։ Կիբեռանվտանգությունը ոչ միայն համակարգչային անվտանգությունն է, այլև տվյալները պաշտպանելու, մեծ և փոքր կիբեռհարձակումներին պատրաստ լինելու, դրանց միամտաբար զոհ չդառնալու և առցանց ծածկույթում ճիշտ վարվեցողություն ձևավորելու կանոնների մշակումն է։
Այս ամենին կծանոթանանք, կսովորենք և կսկսենք կիրառել հոկտեմբերի 19-21-ը, ժամը 11։30-ին կայանալիք առցանց պարապմունքի ժամանակ։ Դասընթացավարը «Շանթ» հեռուստաընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Պարգև Առաքելյանն է։ Յուրաքանչյուր դասի տևողությունը՝ 2 ժ։
Մասնակցություն համար խնդրում ենք անցնել հղումով և լրացնել կից հայտը։ Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 10։
https://forms.gle/qHyPodf8MKdYfLrK8
Ցանկալի է, որ մասնակցեն գրադարանի տեղեկատվական ոլորտի մասնագետներ կամ գրադարանավարներ, ովքեր գոնե նվազագույն չափով տիրապետում են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ աշխատանքին։ Հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր մասնակից դասընթացի ավարտից հետո պետք է թեմայի վերաբերյալ բաց դաս անցկացնի իր գրադարանում։

«Ամերիկյան անկյունների բարեկամների ասոցիացիա» ՀԿ