ԴԱՐՁՅԱԼ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամերիկացիները պրպտող են, անընդհատ փոփոխությունների միտված։ Գրադարանային գործում էլ այդպիսին են։ Սիրում են ամեն տեսակ նորաբանություններ անել։ Նրանց մասնագիտական գրականության մեջ հաճախ կհանդիպեք գրադարանային նորաբանություններ և նոր հապավումներ։ Հապավումներին առանձնահատուկ բարեհնչյունություն հաղորդելու համար նրանք բառախաղ են անում։ Ինչպես, օրինակ, SMART, բառը, որը խելացի իմաստն ունի, մինչդեռ հապավման մեջ բացելիս այն կարդացվում է․

  • Specific (simple, significant) — պարզ
  • Measurable (meaningful, motivating) — չափելի
  • Achievable (agreed, attainable) — հասանելի
  • Relevant (reasonable, realistic) — համարժեք
  • Time bound (time-based) — ժամանակային առումով չափելի

Նելլի Խաչատրյանը իր հոդվածում անդրադառնում է մեկ այլ տառային շարքի՝ միջոցառման կամ քարոզարշավի պլանավորման A-F քայլերի հերթականությանը և առավելապես շարքի վերջին տառին կամ միջոցառման արդյունքների ամփոփմանը և գնահատմանը: Հետևե՛ք մեր հրապարակումներին Նելլիի հոդվածը բաց չթողնելու համար։