Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
Նորություններ

«Նորարար գրադարաններ 2022» աշխատաժողովի 1-ին փուլի մեկնարկ

Հարգելի գրադարանավարներ,

Ուրախ ենք հայտարարել ամենամյա «Նորարար գրադարաններ» աշխատաժողովի 1-ին փուլի մեկնարկը։ Այս տարվա ծրագրում որոշակի փոփոխություններ ենք կատարել։ Եռօրյա ամփոփիչ աշխատաժողովին երիտասարդ և սկսնակ գրադարանավարների ընդգրկման համար նրանց առաջարկում ենք մասնակցել 3 վերապատրաստման դասընթացների։ Դրանցից առաջինի թեման մեդիագրագիտությունն է։ Վերապատրաստման յուրաքանչյուր մասնակից պարտավորվում է մեդիագրագիտության դաս (սեմինար, քննարկում) կազմակերպել իրենց իսկ գրադարանի ընթերցողների համար։ Մասնակցությունը և տեղերում դասի կազմակերպումը կդիտարկվեն որպես առավելություն՝ աշնանը կայանալիք «Նորարար գրադարանավարներ» աշխատաժողովին մասնակցության համար։Ծրագիրն իրականացնելու են «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» մեր գործընկերները, որոնց հետ համագործակցում ենք արդեն մի քանի տարի։ Մասնակիցներին կտրամադրվեն ուղեցույցներ, ուսուցողական նյութեր, մեդիա ոլորտին առնչվող սեղանի խաղեր։

Առցանց դասընթացը կանցկացվի Զում հարթակի միջոցով ապրիլի 28, 29 և մայիսի 2-ին, ժամը 10։00-12։00-ը։ Թեմաներն են․ «Ի՞նչ է մեդիան», «Փաստերի ստուգում», «Զրպարտություն, ապատեղեկատվություն»։

Գրանցման համար խնդրում ենք անցնել այս հղումով՝ https://forms.gle/mjhGW8f6AdnbwBcx7

👉 1-ին փուլի գրանցման վերջնաժամկետը՝ 22.04.2022թ․:

Հարգանքով,

Ներսես Հայրապետյան