Սեմինար նվիրված եռաչափ մոդելավորմանը և տպագրությանը

Մայիսի 17-19-ը Գյումրիի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ եռօրյա սեմինար, որը նվիրված էր եռաչափ մոդելավորմանը և տպագրությանը: Սեմինարին մասնակցեցին Երևանի, Վանաձորի, Կապանի և Գյումրու ամերիկյան անկյունների աշխատակիցները: Այն վարեց եռաչափ մոդելավորման և տպագրության մասնագետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Հովհաննես Մանուկյանը: Մասնակիցները ծանոթացան եռաչափ տպիչների և օգտագործվող նյութերի տարբեր տեսակների հետ, ուսումնասիրեցին դրանց առանձնահատկությունները: Գործնական պարապմունքները նրանց հնարավորություն տվեց յուրացնել եռաչափ մոդելավորման և տպագրության հիմունքները: Ձեռք բերված հմտությունները Հայաստանի ամերիկյան անկյունների աշխատակիցներին թույլ կտա օգնել գրադարանների եռաչափ մոդելավորմամբ և տպագրությամբ հետաքրքրված այցելուներին։ Եռաչափ տպագրությունը արդեն լայնորեն կիրառվում է Եվրոպական երկրների և ԱՄՆ գրադարաններում: Ամերիկյան անկյունները իբրև մոդել են ծառայում նորարար տեխնոլոգիաները Հայաստանի գրադարաններ ներմուծելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով