«Նորարար գրադարաններ» 2019

Հարգելի գործընկերներ,

2017-2018 թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանավորությամբ «Նորարար գրադարաններ» միասնական խորագրով երկու աշխատաժողով է կազմակերպվել:

2019թ. սեպտեմբերին տեղի կունենա «Նորարար գրադարաններ» հերթական աշխատաժողովը: Նախաձեռնող խումբը առաջիկայում պատրաստվում է քննարկել այս տարվա օրակարգը և թեմաները: Գրադարանային աշխատողներին խնդրում ենք լրացնել կից հարցարանը, որը մեզ կօգնի ավելի լավ հասկանալ գրադարանային աշխատողների շարունակական ուսուցման և վերապատրաստման կարիքները: Հարցերին կարող են պատասխանել ինչպես նախորդ աշխատաժողովների մասնակիցները, այնպես էլ նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել առաջիկա վերապատրաստմանը:

Խնդրում եմ հետևել կից հղմանը և պատասխանել տրված հարցերին՝ https://forms.gle/2PmRkpebhtocUgX87

Հարցաթերթիկը լրացնել մինչև հունիսի 17-ը:

Նախաձեռնող խումբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով