Նորարար գրադարաններ 2019 հայտերի ամփոփում

Կրկին անգամ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին «Նորարար գրադարաններ 2019» աշխատաժողովի հրավերին և գրանցման հայտեր ներկայացրին: Այս տարի նախորդ տարվա համեմատությամբ ավելի քան կրկնակի ավել մասնակցության հայտեր ենք ստացել: Այնպես որ մասնակիցների ընտրությունը խիստ մրցակցային է եղել: Ինչպես որ նախապես հայտարարել էինք, առաջնահերթությունը տրվել է այն հայտատուներին, ովքեր ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները, ովքեր գրադարաններում աշխատում են նոր տեխնոլոգիաների ներդրման, էլեկտրոնային քարտագրման և թվայնացման, գրադարանների հանրային կապերի և սոցիալական ցանցերի ներդրման ոլորտներում։ Կարևորել ենք, որ չանտեսվեն մարզային գրադարանները: Հավասար հնարավորություններով հայտերը դիտարկելիս նախապատվությունը տվել ենք մարզերի գրադարանավարներին և ոչ թե խոշոր մայրաքաղաքային գրադարանից ստացված դիմումներին:
Նախապես ասել էինք, որ մենք կարևորում ենք մասնակիցների ռոտացիան, նոր մարդկանց ներգրավումը: Այս տարի ժողովի մասնակիցների 60 տոկոսը առաջին անգամ է հրավիրվել: Օգոստոսի 29-ին բոլորը էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով