Նորարար գրադարանների երկրորդ աշխատաժողովը

Նոյեմբերի 1-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը մեկնարկեց «Նորարար գրադարաններ 2018» երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցում են հանրապետության քաղաքային և մարզային հանրային և համալսարանական գրադարանային աշխատողներ։ Մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբ Անդերսոնը։ Նա ասաց, որ դեսպանությունը մեծ պատրաստակամությամբ է հովանավորել այս միջոցառումը, որը կնպաստի գրադարաններում նոր ծրագրերի ներգավմանը, գրադարանների համայնքային կենտրոնների վերածմանը։ Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց և ելույթ ունեցավ նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահե Բուդումյանը։ Նա բոլոր գրադարանավարներին հորդորեց տեր կանգնել իրենց իրավունքներին և պաշտպանել գրադարանների իրավունքները որպես լիիրավ համայնքային կենտրոններ։

Օրվա ընթացքում ելույթներ ունեցան Ներսես Հայրապետյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի աշխատակից Արազ Մարկոսյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչի տեղակալ, տ․գ․թ․ Արամ Սիմոնյանը, Լոռու մարզային գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը և ուրիշներ։

« 1 of 2 »

One thought on “Նորարար գրադարանների երկրորդ աշխատաժողովը

  • 03.11.2018 at 13:12
    Permalink

    Ես մասնակցել եմ. շատ սովորեցինք և շատ աշխատեցինք: Շնորհակալ եմ , ստացած գիտելիքներս անպայման կկիրառեմ աշխատանքիս մեջ:

    Reply

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով