Նորագույն տեխնիկա և գույք՝ համայնքային գրադարաններին

ՀՀ մշակույթի նախարարությունը ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման հայտեր։ Հավատարմագրված գրադարանները ստանում են հանրային գրադարանի կարգավիճակ և դրա մասին հավաստող վկայական, ինչպես նաև նորագույն համակարգիչներ, մասնագիտական կահույք, նոր գրքեր և անվճար ինտերնետ: Գրադարանը կարող է հավատարմագրման հայտ ներկայացնել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե բավարարում է ներկայացվող պահանջներին, տես՝ այստեղ․ https://goo.gl/hJL1Ea

Հավատարմագրման ծրագրի շրջանակում մինչ օրս Մշակույթի նախարարության կողմից հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել 43 գրադարան, որից 11-ը գործում են նախարարության ենթակայության ներքո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով