Ներկայացնում ենք «Նորարար գրադարաններ» 2019-ի խոսնակներին. Արթուր Պապյան

Արթուր Պապյանը մուլտիմեդիա խմբագիր է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունում և «Ազատություն Թիվիի» թիմի առանցքային անդամ: Նա նաև ղեկավարում է հայկական ծառայության սոցցանցային էջերը և խմբագրում է azatutyun.am կայքի հայերեն տարբերակը: Արթուրը լուսաբանել է թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային իրադարձություններ, ուղիղ հեռարձակում է ապահովել, օրինակ, ուկրաինական Մայդանից, Արևելյան գործընկերության և ՆԱՏՕ֊ի գագաթաժողովներից: Վերջին տարիներին նա առցանց լրագրություն և հարակից թեմաներ է դասավանդել մի շարք համալսարաններում, իսկ ավելի վաղ աշխատել է որպես Լոնդոնում գործող Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հայաստանյան ծրագրերի համակարգող:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով