Ներկայացնում ենք «Նորարար գրադարաններ» 2019-ի խոսնակներին. Յովհաննէս Կիզողեան

Յովհաննէս Կիզողեան՝ Հայաստանի Ամերիկեան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան»ի (digilib.am) համահիմնադիր (Մերուժան Կարապետեանի հետ), տեխնիկական տնօրէն։ 80-ակաների վերջից զբաղւուել է ​ հումանիտար ասպարեզում հաշուղական տեխնոլոգիաների կիրառմամբ։ «Հայհամակարգիչ» կենտրոնի հիմնադիր անդամ։ Թանգարանային առարկաների, ճարտարապետական յուշարձանների (armeniaca.am) շտեմարանների ​ և մի շարք այլ ծրագրաշարերի (մշակութայինասպարեզին վերաբերող) ստեղծող խմբի ղեկավար։ ​ ՀՀ Նախագահի մրցանակակիր տեղեկատուական տեխնոլոգիաների ասպարեզում (2001)։
Սիրում է՝ լուսանկարել, և գրում է դասական ուղղագրութեամբ։
Պարոն Կիզողյանը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացնելու է մի քանի թեմաներ, այդ թվում «Տվյալների շտեմարանի կառուցման սկզբունքները», «Ծրագրավորում հումանիտարների համար» և այլ թեմաներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով