Հրավեր Նորարար գրադարաններ 2019

Օգտակար խորհուրդներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Նորարար գրադարաններ 2019» աշխատաժողովին։

Աշխատաժողովը տեղի կունենա Ծաղկաձորում, ս․թ․ սեպտեմբերի 23-25-ը։ Մասնակցության հրավեր ստացած գրադարանային աշխատողները կապահովվեն հյուրանոցով, օրական երեքանգամյա սնունդը ներառյալ։ Մասնակիցները կստանան նաև տրասպորտային ծախսերի փոխհատուցում, ինչպես նաև փոքր օրապահիկ։
Ինչպես նախորդ երկու տարիներին մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցույթային կարգով։ Նախապատվությունը տրվում է այն հայտատուներին, ովքեր իրենց հայտերում ներկայացրել են իրենց ունեցած հաջողության պատմությունները, ովքեր գրադարաններում աշխատում են նոր տեխնոլոգիաների ներդրման, էլեկտրոնային քարտագրման և թվայնացման, գրադարանների հանրային կապերի և սոցիալական ցանցերի ներդրման ոլորտներում։
Աշխատաժողովի մասնակցության հայտերը ներկայացվում են դիմող գրադարանային աշխատողների կողմից։ Նամակները պետք է ուղարկել էլեկտրոնային փոստով ձեր անձնական հասցեներից։ Խորհուրդ ենք տալիս նախքան դիմումը լրացնելը այդ մասին տեղյակ պահել ձեր գրադարանի ղեկավարությանը։

Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։ Ավելի ուշ ստացված դիմումները չեն դիտարկվելու և դրանց ընթացք չի տրվելու։

Գրանցման համար դիմումներն ուղարկել workshop2019@reglib.am հասցեով: Դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից

Աշխատաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար առաջարկում ենք պարբերաբար այցելել մեր կայքը:

Ներսես Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով