Սովորում ենք WordPress

Նորարար գրադարանների աշխատաժողովի մասնակիցները բացահայտեցին WordPress -ի ընձեռնած հարուստ հնարավորությունները իրենց գրադարանի կայքերը ավելի համապատասխանեցնելու ընթերցողների պահանջներին: Օրվա ավարտին Լոռու մարզային գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը գրադարանային կայքերի պատասխանատուներին սովորեցրեց, թե ինչպես կարող են նրանք իրենց կայքում տեղադրել «Հարցրու գրադարանավարին» առցանց ճեպազրույցի պատուհանը: Շուտով ընթերցողները կկարողանան առցանց հարցեր ուղղել մարզային գրադարաններին և հեռավար փաստագրական կամ մատենագիտական տեղեկանքներ ստանալ իրենց հետաքրքրող թեմաներով:

Թողեք Ձեր կարծիքը միջոցառման մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով