— Համաձա՞յն եք, արդյոք…

Համաձա՞յն եք, որ գրադարանները պետք է միջոցներ հատկացնեն գրքեր ձեռք բերելու համար.
• Քանի որ ոչ բոլոր գրքերն են թվայնացված տարբերակով մատչելի:
• Թղթյա գրքերը վստահելի են, իսկ թվային գրքերը կարող են պատահականորեն ջնջվել համակարգչից կամ էլ տեխնիկայի անսարքության հետևանքով անօգտագործելի դառնալ:
• Գրադարանները պարտավոր են պահպանել տպագիր գրքերը, քանի որ համացանցը կարող է վերանալ: Հայտնի է, որ տպագիր գրքերը տեղեկատվության միակ վստահելի աղբյուրն են:
• Տպագիր գրքեր կարդալիս մարդն ուշադիր և կենտրոնացած է: Ընթերցողին դժվար է «կտրել» գրքից: Մինչդեռ առցանց ընթերցանության ժամանակ մենք շեղվում ենք ընթերցանությունից՝ տարբեր կայքեր ենք մտնում, բուն նյութը կարդալու փոխարեն հետևում ենք հղումներին:
• Երեխաները պիտի տպագիր գրքեր կարդան, քանի որ առցանց ընթերցանությունը հնարավորություն է տալիս անարգել մտնել իրենց տարիքին անհարիր տարբեր կայքեր:
• Տարբեր թեմաներով գրքերով լի գրադարակները ոգևորում և խթանում են ընթերցողի երևակայությունը և բացում ընթերցողական «ախորժակը»:

 

Ներսես Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով