Ի գիտություն նորարար գրադարանավարների

Տեղեկացնում ենք, որ ավարտվել է «Նորարար գրադարաններ 2018» աշխատաժողովի մասնակցության դիմումների ընդունումը: Այսօր, հոկտեմբերի 23-ին աշխատաժողովին մասնակցելու համար դիմած բոլոր գրադարանային աշխատողներին նամակներ են ուղարկվել:

Եթե դեռ նամակ չեք ստացել, ապա խնդրում ենք հաղորդագրություն ուղարկեք workshop2018@reglib.am էլեկտրոնային փոստին:

Եթե պատրաստվում եք ելույթ ունենալ և ներկայացնել ձեր գրադարանի փորձը, ապա ձեր ելույթի վերնագիրը և սլայդները նախապես ուղարկեք մեր հասցեով: Հիշե՛ք, որ ելույթի համար ձեզ հատկացվելու է 5-7 րոպե:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով