Ներկայացնում ենք «Նորարար գրադարաններ» 2019-ի խոսնակներին. Տիգրան Զարգարյան

Սկսում ենք ներկայացնել Հայաստանի հանրային և ակադեմիական գրադարանների ամենամյա աշխատաժողովի խոսնակներին: Ուրախ ենք տեղեկացնել, որ այս տարի գրադարանավարների հետ իրենց փորձը կկիսեն ճանաչված գրադարանային և տեղեկատվական մասնագետներ, լրագրողներ, իրավագետներ և այլ մասնագետներ:

Շարքը բացում ենք ներկայացնելով Տիգրան Զարգարյանին

Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար

Գրադարանային գործընթացների ավտոմատացման, թվային գրադարանների կառուցման բնագավառների մասնագետ։ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնի վարիչ։ Համակարգում է «Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ», «Հայկական շարունակական հրատարակություններ», «Հայ գիրք» նախագծերը։ Գիտական հետազոտությունների շրջանակն է՝ Բաց/ազատ կոդերով ծրագրաշարեր, Բաց մատչելիության հրատարակչական մոդելների հետազոտում, ինքնաուսուցանվող համակարգեր։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների և գրքերի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով