«ՆՈՐԱՐԱՐ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ 2018» ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նորարար գրադարանների 2-րդ աշխատաժողովի կազմկոմիտեն բազմաթիվ գրադարաններից և գրադարանավարներից մասնակցության հայտեր է ստացել: Նամակները ստացվել են ինչպես գրադարանային աշխատողներից, այնպես էլ գրադարաններից, որոնք առաջադրել են իրենց աշխատողների թեկնածությունը: Մենք հավասարապես դիտարկելու ենք թե՛ անհատական կարգով առաջադրված և թե՛ գրադարանների կողմից ներկայացված դիմումները: Յուրաքանչյուր դիմում քննարկվում է անհատապես: Հաշվի է առնվելու ձեր ներկայացրած հայտը, ժողովին մասնակցելու ձեր մոտիվացիան, նորարարական աշխատանքի փորձը և այլն: Բացի այդ հաշվի է առնվելու նաև մասնակիցների ռոտացիայի կարիքը: Նախորդ տարվա աշխատանքին ձեր մասնակցությունը 2018թ. աշխատաժողովի կազմում ընդգրկվելու երաշխիք չի ապահովում:

Առաջիկա օրերին դուք կստանաք ձեր հայտերի պատասխանները: Հավատացեք, մենք շատ ենք գնահատում ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը և հասկանում առաջիկա աշխատաժողովին մասնակցելու ձեր ցանկությունը: Սակայն տեղերը սահմանափակ են և ընտրությունը դժվար է լինելու:

Հարգանքով,
Աշխատաժողովի կազմկոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով