ԻՆՉՊԵՍ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԸ ԱԶԴՈՒՄ ԾՆՈՂ-ԵՐԵԽԱ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Հետազոտություններ են արվել ուսումնասիրելու երեխաների և ծնողների փոխհարաբերությունները էլէկտրոնային և տպագիր գիրք կարդալու ժամանակ:  Պարզվել են, որ ծնողները և երեխաները ավելի քիչ են շփվում էլեկտրոնային գիրք կարդալիս, քան ավանդական գրքերը թերթելիս:

Միչիգանի համալսարանի մանկական հիվանդանոցը ուսումնասիրել է 37 ծնող-երեխա զույգեր տպագիր գրքերի, սովորական էլեկտրոնային գրքերի և ավելի ինտերակտիվ (անիմացիայի և ձայնային էֆեկտների հնարավորությամբ) էլեկտրոնային գրքերի օգնությամբ: Հետազոտողները արձանագրել են, որ երեխաները և ծնողները ոչ միայն քիչ են հաղորդակցվում էլեկտրոնային գրքեր կարդալիս, այլև նրանց հաղորդակցությունը մեծ մասամբ սարքի մասին է լինում, այլ ոչ թե կարդացածի բովանդակության: Կարդալու ժամանակ ծնողների երեխաներին ուղղված դիտարկումները մեծամասամբ բացասական էին, օրինակ՝ «մի՛ սեղմիր կոճակը, ձայնը մի՛ բարձրացրու»:

Դրան հակառակ՝ ծնողների և երեխաների քննարկումը տպագիր գիրք կարդալիս ավելի դրական և ուսուցողական էին։ Դրանք մոտիվացնում էին երեխային մտածել, թե ինչպես է պատմությունը, որը կարդում էին, առնչվում իրենց կյանքի հետ: Օրինակ՝ եթե պատմության մեջ կար ճուտիկ, ծնողները բաց հարցեր էին տալիս երեխաներին. «ճուտիկը ինչպիսի՞ ձայներ է հանում» կամ էլ «հիշու՞մ ես՝ երբ էինք վերջին անգամ կենդանաբանական այգի գնացել»: Այսպիսի քննարկումները օգնում էին զարգացնել երեխայի լեզվական կարողութունները: Հետազոտողներից մեկը՝ Թիֆֆանի Մունզերը, գտնում է, որ դա օգնում է ընդլայնել երեխայի կողմից աշխարհի ճանաչողությունը՝ ավելացնելով բարդության և խորության ևս մեկ շերտ:

Նախնական կրթության մասնագետ Քրիստինե Կիրիկակոսը նշում է, որ տպագիր գիրք բռնելը և դրա էջերը թերթելը նպաստում է ծնող-երեխա կապի ստեղծմանը, մինչդեռ էլ-գրքերը ավելի գրավիչ են և երեխային շեղում են ծնողից և գրքի ասելիքից:

Երեխաները էկրաններին վարժվում են վաղ տարիքից. 2-4 տարեկան երեխաները էլեկտրոնային սարքերից օգտվում են օրական 2 ժամ 40 րոպե, իսկ 5-8 տարեկանները՝ 3 ժամ։ Երեկոյան, քնելուց առաջ պատմությունը նրանք ավելի հաճախ կարդում են տպագիր գրքից:

Երեխաների գրքերի 2.3 միլիարդ դոլարանոց շուկան ամեն տարի մինչև 2022 թվականը աճելու է 0.9 տոկոսով: Էլեկտրոնային գրքերը 2018 թվականի մանկական գրքերի վաճառքի 3.7%-ն էին կազմում, մանկական էլ-գրքերի վաճառքը իջել էր 3.6%-ով նախորդ տարի, իսկ տպագիր գրքերինը՝ աճել 3%-ով:

Ծնողները նույնպես նախընտրում էն տպագիր գրքեըը, քանի որ դրանք ավելի հեշտ է ընթերցել փոքր երեխաների համար, որոնք չգիտեն, թե որ կոճակը կանջատի այն հավելվածը, որը օգտագործում են գիրք կարդալու համար, իսկ տպագիր գրքեր կարդալիս նման խնդիր չի առաջանում: Երեխաները նախընտրում են այն գրքերը, որոնք կարող են շոշափել և զգալ:

Իհարկե, ավելի հեշտ է «Քինդլ» կամ «Նուկ» պլանշետ ունենալ՝ ներբեռնված շատ գրքերով, քան թե մի ամբողջ զամբյուղ գիրք: Էլեկտրոնային սարքերը առավել հասանելի են, և եթե երեխան ուզում է, որ իրեն գիրք կարդան, դա հնարավոր է անել անգամ հեռախոսով: Ըստ Ակրոնի համալսարանի գրաճանաչության կենտրոնի ուսումնասիրությունների էլեկտրոնային սարքերից էլ օգուտ կա. դրանք կարող են օգնել կամակոր երեխաներին սկսել կարդալ, կամ էլ երեխան կարող է հարստացնել իր բառապաշարը էլեկտրոնային բառարանների օգնությամբ:

Մունզերը նշում է, որ իրենց հետազոտության մեջ ներգրավված էին այն ծնողները, որոնք սովոր չէին իրենց երեխաների համար կարդալ էլեկտրոնային սարքից, այդպիսով հնարավոր է, երբ նրանք ավելի վարժվեն սարքերին, սովորեն կենտրոնանալ տեքստի վրա, այլ ոչ թե սարքի: 

Հետազոտողների խորհուրդն է էլեկտրոնային գիրք կարդալիս կենտրոնանալ բովանդակության և այն Ձեր երեխային հաղորդելու վրա, ոչ թե տեխնիկական բաղադրիչի: 

Կրթական ազգային ասոցիացիան պարզել է, որ այն երեխաները, որոնց համար կարդում են շաբաթը 3-4 անգամ, կարողանում են հաշվել մինչև 20-ը և ավելին, ի տարբերություն այն երեխաների, որոնց համար չեն կարդում (60% vs 44%),  ինչպես նաև այն երեխաները, որոնց համար կարդում են կարող են գրել իրենց անունը (54% vs. 40%):

MarketWatch կայքից նյութի թարգմանությունը Տաթև Դերզյանի https://www.marketwatch.com/story/how-childrens-e-books-are-ruining-storytime-2019-03-25

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով