Գյուղական գրադարաններին օժանդակելու նոր հարթակ է ստեղծվել

2019 թվականը բացվեց գրադարանային լավ լուրով: Դեռևս անցյալ տարեվերջին ստեղծվել և այս տարի արդեն շրջանառության մեջ է դրվել http://www.rural-libraries.am կայքը, որպես գյուղական գրադարաններին օժանդակող հարթակ:
Դեռևս մի քանի տարի առաջ «Ինտերնետային հանրություն» (ԻՀ) ՀԿ-ի անդամ Վահան Միսակյանը մշակեց գրադարանային կառավարման ծրագրային ապահովում, որը կարող է աշխատել դանդաղ համակարգիչների վրա: Այն ստեղծվեց այնպես, որ նրանից կարողանան օգտվել գրադարանավարներ՝ համակարգչային տարրական գիտելիքներով: Ծրագիրը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել գրադարանների գործունեությունը:

Այնուհետև մշակվեց նախագիծ, որի նպատակն է օգնել գյուղական գրադարաններին՝ ձեռք բերելու օգտագործված համակարգիչներ, հնարավորինս իրականացնել թարմացումներ, տեղադրել Վ. Միսակյանի ստեղծված համակարգչային ծրագիրը և հետագայում օգնել սպասարկման ոլորտում: Նախագծի շրջանակում նախատեսվում է գյուղական բոլոր գրադարաններն ապահովել համապատասխան սարքավորումներով և ծրագրային ապահովման միջոցներով: Հնարավոր դոնոր կազմակերպություններին ծրագրի մասին առավել տեղեկացնելու համար են նախաձեռնողները ստեղծել «http://rural-libraries.am» վեբ կայքը և «Rural libraries of Armenia» ֆեյսբուքյան էջը:

Մեզ հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Վահան Միսակյանը նշեց, որ կայքի վրա գտնվող քարտեզին նշված բոլոր գրադարաններին արդեն նվիրել են համակարգիչներ, որոնց մեջ տեղադրված են գրադարանային սպասարկման ծրագրեր: Այս կայքը նաև ներկայացնում է թվայնացված գրականություն, հնարավորություն է տալիս ներբեռնել էլեկտրոնային գրքեր:

Բարի՜ երթ մեր գործընկերներին:

Անուշ Թրվանց

One thought on “Գյուղական գրադարաններին օժանդակելու նոր հարթակ է ստեղծվել

  • 08.01.2019 at 09:26
    Permalink

    Հրաշալի լուր , շնորհակալ ենք նախաձեռնության հեղինակներին :այս պահին ինչով կարող ենք օգնել,մի գուցե մի քանի գրքերի թվայնացման աջակցությամբ:Մեր ֆոնդը տնտեսագիտական է , չգիտեմ գյուղական գրադարաններին հարմար է ?

    Reply

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով