Շաբաթ, 5 Սեպտեմբերի, 2026
Հրապարակումներ

ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ ՍԵՊՏԵՄԲԵՐ

Սեպտեմբերի 4-6 Հանրապետության հրապարակում տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը։ Սեպտեմբերի 5-11 կանցկացվի «Սարոյանական օրեր 2026» փառատոնը՝ տոնելու Սարոյանի ազդեցությունը հայ արվեստի և մշակույթի վրա։ Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 7-ին, ժամը 17:00 Ազգային պատկերասրահում տեղի կունենա Սարոյանի անվան գրական մրցանակի հանձնում։ Սեպտեմբերին նշվում է ամերիկացի գրող, նովելիստ Շերվուդ Անդերսոնի ծննդյաՆ 150-ամյակը, Փուլիցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի վիպասան Էլիսոն Լուրիի 100-ամյակը և ֆրանսիացի գրող Միշել Բյուտորի 100-ամյակը։ Սեպտեմբերի 30-ին աշխարհում նշվում է Թարգմանության միջազգային օրը, որը լավ առիթ է թարգմանիչների հետ հանդիպումներ կազմակերպելու և նրանց աշխատանքը արժևորելու համար։ Ըստ ավանդության այդ օրն է կատարվել Աստվածաշնչի առաջին ամբողջական լատիներեն թարգմանությունը։

1             1952 թվականին «Լայֆ» ամսագրում լույս տեսավ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը։

2             ՎԱՐՍԵՆԻԿ ԵՍԱՅԱՆ (2 սեպտեմբերի, 1909-1985), հայ գրականագետ, թարգմանիչ։ Ռուսերենից թարգմանել է Ն. Օստրովսկու, Ա. Չեխովի, Ջ. Լոնդոնի, Ա. Գայդարի, Չ. Այթմատովի և այլոց գործերը։

3             ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ (3 սեպտեմբերի, 1952-), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախարար (1991-1996)։

Մահկանացուն կնքեց ամերիկացի նորարար բանաստեղծ, նկարիչ, դրամատուրգ, գրող և վիպասան Էդուարդ Էսթլին Քամինգսը (1894-1962)։

4             Բրայլյան գրերի համաշխարհային օր։ Նշվում է 2019 թվականից՝ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ՝ Բրայլյան գրերի կարևորության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։

5             1957-ին լույս ընծայվեց Ջեք Քերուեքի «Ճանապարհին» վեպը, որը դարձավ «բիթ» գրականության «Աստվածաշունչ։ 2020 թ-ին «Զանգակ» հրատարակչությունը վեպը հրատարակել է հայերեն թարգմանությամբ (Թարգ.՝ Մարիա Սադոյան)։

6             ԱՄՆ-ում սեպտեմբերի 6-ին նշվում է Գիրք կարդալու ազգային օրը։ Այն հանրային գրադարան այցելելու և ընթերցանության պարզ հաճույքը նշելու և ուրիշներին նույնպես կարդալ խրախուսելու օր է։ Ըստ «Ֆայնեշն թայմս» թերթի վերջին 20 տարում ԱՄՆ գրադարաններում հաճույքի համար ընթերցանության ծավալը նվազել է 40 տոկոսով։

7             ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՊՐԻՆ (7 սեպտեմբերի, 1870 — օգոստոսի 25, 1938), ռուս գրող, «Մոլոք» «Օլեսյա», «Յամա» վեպերի հեղինակ։

8             ԱՌԱՆՁԱՐ (Միսաք Գույումճյան, 1877 — սեպտ 13, 1913), հայ երգիծաբան-նովելիստ։

                ՌԱՍՈՒԼ ՀԱՄԶԱԹՈՎ (8 սեպտեմբերի, 1923 — նոյեմբեր 3, 2003), խորհրդային բանաստեղծ և հասարակական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ։

9             ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ (9 սեպտեմբերի, 1828 — նոյեմբեր 7, 1910), ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկը։

10           ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ (10 սեպտեմբերի, 1890 – 26 օգոստոսի, 1945), ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ։

11           ԻՆՏՐԱ (Տիրան Չրաքյան), (11 սեպտեմբերի, 1875 — հունիսի 6, 1921), հայ բանաստեղծ, քննադատ, փիլիսոփա։

12           ՍՏԱՆԻՍԼԱՎ ԼԵՄ (12 սեպտեմբերի, 1921 — մարտի 27, 2006), լեհ գրող, երգիծաբան, փիլիսոփա, ֆանտաստ և ապագայագետ։ Հայերեն լույս են տեսել նրա «Գոյություն ունե՜ք արդյոք, միստր Ջոնս», «Մագելանի ամպը» և «Սոլարիս» վեպերը։

                ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (12 սեպտեմբերի, 1946 — ), հայ արձակագիր, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, ռումիներեն, պարսկերեն, ուկրաիներեն, վրացերեն լեզուներով։

13           ՇԵՐՎՈՒԴ ԱՆԴԵՐՍՈՆ (13 սեպտեմբերի, 1876 — մարտի 8, 1941), ամերիկացի արձակագիր, նովելիստ։

                ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ (13 սեպտեմբերի, 1903 — 20 հունվարի, 1973), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

                ՌՈԱԼԴ ԴԱԼ (13 սեպտեմբերի, 1916 — նոյեմբեր 23, 1990), բրիտանացի գրող, բանաստեղծ և սցենարիստ. նրա գրքերը վաճառվել են 250 միլիոնից ավելի օրինակով ողջ աշխարհով մեկ։

14           ԱԲԻԳ ԱՎԱԳՅԱՆ (14 սեպտեմբերի, 1919 — հունվարի 25, 1983), հայ արձակագիր։

15           ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ (15 սեպտեմբերի, 1890 — հունվարի 12, 1976), անգլիացի գրող և դրամատուրգ, դետեկտիվ արձակի ժանրի համաշխարհային ամենահայտնի հեղինակներից մեկը։

                ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (15 սեպտեմբերի, 1890 — 14 հոկտեմբերի, 1967), հայ գրող, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965)։

16           ԾԵՐԵՆՑ (Հովսեփ Հակոբի Շիշմանյան)(16 սեպտեմբերի, 1822 — 17 փետրվարի, 1888), հայ պատմավիպագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, բժիշկ։

                ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ (16 սեպտեմբերի, 1931 — 23 փետրվարի, 1991), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։

17           1996թ. այս օրը ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻՆ մեկնարկեց իր ամենամսյա գրքային ակումբը, որտեղ 15 տարվա ընթացքում 70 գրքի քննարկում եղավ։

ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶ (17 սեպտեմբերի, 1840 — հունվարի 5, 1908), հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ։

18           ՍԵՄՅՈՒԵԼ ՋՈՆՍՈՆ (18 սեպտեմբերի, 1709 – 13 դեկտեմբերի, 1784), անգլիացի արձակագիր, բառարանագիր, գրական քննադատ։

19           ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (19 սեպտեմբերի, 1945-) բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր (1989)։

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ (19 սեպտեմբերի, 1869 — հոկտեմբերի 3, 1926), հայ գրող-երգիծաբան, լեզվաբան, թարգմանիչ, խմբագիր և լրագրող։

20           ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ (20 սեպտեմբերի, 1954-), ժամանակակից հայ բանաստեղծ։

21           ՀԵՐԲԵՐՏ ՈՒԵԼՍ (21 սեպտեմբերի, 1866 – 13 օգոստոսի, 1946), անգլիացի գրող, հրապարակախոս, «Ժամանակի մեքենան», «Անտեսանելի մարդը», «Աշխարհների պատերազմը» և գիտաֆանտաստիկ այլ վեպերի հեղինակ։

ՍԹԻՎԵՆ ՔԻՆԳ (21 սեպտեմբերի, 1947-), սարսափ, գերբնական, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրերի ամերիկացի գրող։ Մի առիթով Քինգը նշել է, որ ամեն տարի մոտ 4 միլիոն դոլար է նվիրաբերում իր բնակավայրի գրադարաններին, հրշեջ ծառայություններին, դպրոցներին և արվեստի հետ կապ ունեցող տարբեր կազմակերպությունների։

22           1835 թ. Էդգար Ալան Պոն ամուսնանում է հարազատ հորաքրոջ 13-ամյա աղջկա՝ Վիրջինիայի հետ։

23           1862 թ. այս օրը Լև Տոլստոյն ամուսնացավ Սոֆյա Անդրեևնա Բերսի հետ, որի հետ ապրեց մոտ 50 տարի։

24           ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ (24 սեպտեմբերի, 1896 – 21 դեկտեմբերի, 1940), ամերիկացի գրող, հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով։

25           ՈՒԻԼՅԱՄ ՖՈԼՔՆԵՐ (25 սեպտեմբերի, 1897 – 6 հուլիսի, 1962), ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)։

26           ԹՈՄԱՍ ԷԼԻՈԹ (26 սեպտեմբերի, 1888 – 4 հունվարի, 1965), անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան, գրականության նոբելյան մրցանակակիր (1948)։

27           1829թ. այս օրը Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած արշավախումբը Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ առաջինը հաղթահարեց Արարատի գագաթը։

                1962թ. լույս տեսավ Ռեյչել Քարսոնի շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված «Լուռ գարուն» գիրքը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԴԴՏ թունաքիմիկատի օգտագործման հետևանքով շրջակա միջավայրին հասցված անդառնալի վնասներին:

28           ՊՐՈՍՊԵՐ ՄԵՐԻՄԵ (28 սեպտեմբերի, 1803 — 23 սեպտեմբերի, 1870), ֆրանսիացի գրող, հնէապատմաբան, «Շառլ IX թագավորության ժամանակագրությունը» պատմական վեպի և «Մատեո Ֆալկոնե» նովելի հեղինակը։ Մերիմեի «Կարմեն» նովելի հիման վրա ստեղծվել է Ժորժ Բիզեի համանուն օպերան։

29           «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1774 թվականի սեպտեմբերի 29-ին: Վեպի տարածումը Եվրոպայում ինքնասպանությունների ալիք առաջացրեց, որը հետագայում կոչվել է Վերթերի էֆեկտ։ Այս էֆեկտն այնքան ուժեղ էր, որ մի շարք իշխանություններ արգելել են գրքի տարածումը իրենց երկրում։

ՄԻԳԵԼ ԴԵ ՈՒՆԱՄՈՒՆՈ (29 սեպտեմբերի, 1864 – 31 դեկտեմբերի, 1936), իսպանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ։

30           «Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի,― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր», այս պարբերությամբ է սկսվում Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը։

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (30 սեպտեմբերի, 1919 — հունիսի 11, 1998), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1951 և 1976 թթ.)։                Թրումեն Կապոտե (30 սեպտեմբերի, 1924 – 25 օգոստոսի, 1984), ամերիկացի վիպասան, կինոսցենարիստ, դրամատուրգ և դերասան։

Թողնել պատասխան