ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ 2021 թվականի փետրվարի 1-26-ը Հայաստանի ամերիկյան անկյունները կազմակերպում են վեբ ծրագրավորման դասընթացներ մարզային գրադարանների աշխատակիցների համար: Համաճարակային իրավիճակով պայմանավորված դասընթացը կանցկացվի առցանց եղանակով (zoom հարթակի միջոցով): Ծրագրի առաջին կեսին դասընթացին կմասնակցեն միայն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզային գրադարանների ներկայացուցիչները, որից հետո դասընթացին կմիանան նաև մնացած գրադարանների մասնակիցները՝ գիտելիքները թարմացնելու և տարբեր հարցեր միասին քննարկելու նպատակով: Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար այցելել http://www.reglib.am կամ նամակ ուղարկել andranik@americancorners.am էլեկտրոնային փոստով:

Կիսվել