Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Հրապարակումներ

ԻՖԼԱ / ՅՈՒՆԵՍԿՕ ի Հռչակագիրը հանրային գրադարանի մասին

նոր հրատարակության հավելվածներ

«Հանրային գրադարանների գործունեության խթանման 10 միջոցներ / Թարմացրեք ձեր գրադարանները»

ԻՖԼԱ / ՅՈՒՆԵՍԿՕ ի հանրային գրադարանի մասին 1994 թ. Հռչակագրում սահմանվում են հանրային գրադարանների գործունեության սկզբունքները: Հռչակագիրը մի ունիվերսալ մոդել է, որում ներկայացված են հանրային գրադարանների հիմնական նպատակները, ինչպես նաև ծառայություններ, որոնք պետք է մշակվեն գլոբալ տեղեկատվության համընդհանուր հասանելիությունն ապահովելու համար:

ԻՖԼԱ -ն և ՅՈՒՆԵՍԿՕ -ն  գիտակցում են գրադարանների և քաղաքային իշխանությունների կարևորությունը՝ Հռչակագրի դրույթների իրականացմանն օժանդակելու հարցում: ԻՖԼԱ-ի բաժանմունքներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ուղեցույց որոշ նյութերի ստեղծման գործում, ներառելով առաջարկություններ, լավագույն փորձի փոխանակում և ստանդարտներ` ուղղված գրադարանային ծառայությունների բարելավմանը:

Վերջին տարիներին հրատարակվել են՝

-ԻՖԼԱ / ՅՈՒՆԵՍԿՕ ի Հռչակագիրը հանրային գրադարանի մասին 1994.

http://www.ifla.org/VII/s8/unesco/eng.htm

-The Public Library Service: IFLA/UNESCO guidelines for de ve lop — ment. IFLA Publications 97. Munchen, Germany. Saur 2001. ISBN 3-598-21827-3. (Հանրային գրադարանային ծառայության զարգացման ԻՖԼԱ / ՅՈՒՆԵՍԿՕ ի ուղեցույցը)

https://archive.ifla.org/VII/s8/proj/publ97.pdf

Որպեսզի հանրային գրադարանները կարողանան հստակեցնել 1994 թ.-ից հետո հասանելի դարձած նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրենց գործունեության տեղը XXI դարում, 2009 թ.-ին ԻՖԼԱ-ի հանրային գրադարանների մշտական հանձնաժողովը Հռչակագրի համար մշակել է որոշ հավելյալ առաջարկություններ :

Հուսով ենք, որ կիսում եք  մեր համոզմունքն այն բանում, որ հանրային գրադարանները համապատասխան դեր են կատարում համացանցի և թվային ծառայությունների զարգացող աշխարհում: Մեր հմտությունները շարունակական զարգացման կարիք ունեն, բայց գտնում ենք, որ հանրային գրադարանի հաջողության աստիճանը և նրա դերը նոր տեխնոլոգիաների աշխարհում մոտակա տարիներին նոր գլոբալ համայնքի դարպասները բացելու բանալի են դառնալու:

Անհրաժեշտ  է  «քաջություն» ցուցաբերել և նոր գաղափարներ ձևավորել գրադարանային ծառայության որակի բարելավման համար:

  1. Հարկ է գրադարանային շենքերը կառուցել այնպես, որ դրանք համայնքի համար ոչ միայն գիտելիքի պահոց դառնան, այլ`մշակութային տարածք:
  2. Հարկ է ընդլայնել մեր ծառայությունները համացանցի և Web 2.0 միջոցով, սպասելով Web 3.0 և 4.0 ին:
  3. Հարկ է կապի մեջ լինել տեղական համայնքի հետ, մասնակից դառնալ մարդկանց ուսմանն ու կրթությանը: Գրադարանավարները և տեղեկատվական մասնագետները կարող են հանդես գալ որպես ուսուցանող և անձնական խորհրդատու, և ոչ՝ բանալիների պահապաններ կամ համացանցի «դռնապաններ»:
  4. «Աշխարհասփյուռ իմաստնություն» արարել — համացանցում միջազգային մշակութային ուղիների ստեղծմամբ և հասնել գլոբալ գիտելիքի ու փոխըմբռնման:
  5. Աշխատել միջազգային մակարդակում` նպատակ ունենալով վերացնել պատնեշներն ու գրաքննությունը, հարգելով բոլոր մշակույթները:
  6. Սատարել մեր աշխատակիցներին շարունակական կրթության միջոցով և քաջալերել նրանց նախաձեռնողականությունը:
  7. Զարգացնել թվային հավաքածուների, գիտելիքի, կրթության և տեղեկատվության տարաբնույթ ձևաչափերով սպասարկումը՝ հիբրիդ գրադարանի միջոցով:
  8. Բարելավել մեր գրացուցակների և տվյալների շտեմարանների հասանելիությունը, հատկապես՝ տեսողության խնդիր ունեցող օգտատերերի համար:
  9. Ազգային և միջազգային չափորոշիչներ սահմանել Ինտերնետ տիրույթում:
  10. Հանրային գրադարանները մի կողմից «կենդանի» շրջակա միջավայրի մշակութային պահոցներ են, մյուս կողմից՝ «գրառված» նյութական կուլտուրա արխիվներում, թանգարաններում, գրադարաններում:  Անհրաժեշտ է ստեղծել  «համա-գրադարաններ»՝ միացնել արխիվները թանգարանները, գրադարանները և մշակույթը:

ԻՖԼԱ հանրային գրադարանների բաժանմունք, 2009 թ.

Թարգմ․՝ Շողիկ Ոսկանյանի